Գիտնականները պնդում են, որ բնակելի տան հարկն ազդում է մարդկանց ինքնազգացողության վրա: Բարձր հարկերում ապրողներն ավելի հաճախ են տառապում անքնությունից և գլխացավերից:
Գիտնականների կարծիքով՝ ցածր հարկերն ավելի հարմարավետ են, թեպետ դա չի վերաբերում առաջին հարկին, որտեղ դրսի աղմուկը շատ է, հաճախ տհաճ հանգամանք է նաև աղբատարի հոտը: Ամենահարմարավետը երրորդ և չորրորդ հարկերն են:
Այդ հարկերում ապրողները կարող են բարձրանալ ոտքով, եթե վերելակը խափանվի, իսկ ամռանը ծառերը կարող են պաշտպանել արևի ճառագայթներից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել