Շատ տարածված խորհուրդներ պարզապես առասպելներ են: Մասնավորապես, չարժե ձգտել խմել տարածված՝ 2-2,5 լիտր ջուր, չնայած այդ նորման համառորեն տարածվում է նրանց շարքերում, ովքեր ցանկանում են նիհարել:

Գիտնականները պարզաբանում են. ջրի նշված ծավալի դեպքում պետք է հաշվի առնել նաև օգտագործված ուտելիքը, որոնց մեջ պարունակվում է ջուր, ուստի դա հաշվի առնելով՝ պետք է խմել 1-1,5 լիտր ջուր:

Մասնագետները նաև անհիմն են համարում տարածված այն կարծիքը, թե ուտելիքի համար ամենալավը մաքուր ջուրն է: Նրանց խոսքով՝ կարելի է խմել ոչ միայն ջուր, այլև, օրինակ, թեյ, ինչպես նաև բանջարեղենային հյութեր:

Չի հաստատվել նաև այն օրինաչափությունը, թե ուտելու ժամանակ չի կարելի ջուր խմել: Փորձագետները պարզաբանում են. ուտելու ժամանակ խորհուրդ չի տրվում ջուր խմել այն մարդկանց, ովքեր տառապում են ստամոքսի բորբոքային հիվանդություններով, իսկ դրանց բացակայության դեպքում ջուրը միայն օգնում է մարսողությանը (կարևորը՝ միանգամից չխմել շատ և սառը ջուր):

Ինչ վերաբերում է առավոտյան արթնանալուց անմիջապես հետո ջուր խմելուն, մասնագետներն ասում են՝ սովորաբար խորհուրդ է տրվում ջուրը խմել կիտրոնով, սակայն բժիշկները հիշեցնում են, որ ժամանակակից մարդկանց մեծ մասը տառապում են ստամոքսի հիվանդություններով, որի ժամանակ թթվային ջրի օգտագործումը կարող է միայն վնասել առողջությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել