Կան մի շարք ըմպելիքներ, որոնք մարդիկ սիրում են խմել արթնանալուն պես։ Սակայն մասնագետները խորհուրդ չեն տալիս դա անել և բացատրել են, թե ինչու։

Ցուցակում առաջինը սառը ջուրն է։ Մասնագետները նշում են, որ այն չի կարելի խմել արթնանալուց անմիջապես հետո, քանի որ այն ստամոքսի կծկումներ է առաջացնում։

Այն կարող է բերել ստամոքսի ցավերի և մարսողության խանգարումների։

Նույնչափ վտանգավոր է նաև հանքային ջուրը. գազերի պատճառով այն գրգռում է մարսողական օրգանների լորձաթաղանթները, դա կարող է նույնիսկ բորբոքումների հանգեցնել։

Թարմ քամված հյութերը նույնպես չի կարելի խմել սոված փորին, նրանք նույն հատկություններն ունեն, ինչ սուրճը։

Կաթնաթթվային ըմպելիքները նույնպես ավելի լավ է օգտագործել ուտելուց հետո։

Սուրճը վնասակար է սոված փորին կոֆեինի պատճառով, որի շնորհիվ ակտիվորեն մարսողական հյութեր, և լեղի է արտադրվում։

Մասնագետներն արթնանալուց անմիջապես հետո գոլ ջուր են խորհուրդ տալիս խմել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել