168.am-ը գրում է.

ԱՄՆ-ը հոգեբանական ճնշում է գործադրում Թեհրանի վրա՝ նպատակ ունենալով ապակայունացնել իրանական շուկաները: Այդ մասին, ինչպես հայտնել է Al-Mayadeen հեռուստաալիքը, օգոստոսի 6-ին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

«Հարկավոր է, որ մենք զգոնություն ցուցաբերենք, քանի որ Վաշինգտոնը հոգեբանական ճնշում է գործադրում, որպեսզի ազդի իրանական շուկաների վրա»,-ասել է Զարիֆը: Դրա հետ մեկտեղ դիվանագետը վստահություն է հայտնել, որ «Իրանին կհաջողվի հաղթահարել ընթացիկ դժվարությունները»:

Վերջին օրերին իրանական ռիալի փոխարժեքը սեւ շուկայում հասել է ամերիկյան մեկ դոլարի դիմաց ռեկորդային 120 հազար ռիալի, մինչդեռ մայիսի վերջին այն կազմում էր մեկ դոլարի դիմաց 65 հազար ռիալ: Դա երկրում առաջացրել է գնաճի եւ սպառողական ապրանքների ու վառելիքի գների բարձրացում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել