Հայկական լրատվամիջոցների 99 տոկոսը արդեն 20 տարի ճիզվիտական համառությամբ շարունակում է ամենասարսափելի իրադարձությունների դեպքում օգտագործել ,,արդյունք,, բառը:
Մինչեւ երեկո հեռուստաընկերությունները լռեցին հանրությանը ալեկոծած բողոքի ակցիայի մասին:
Քիչ առաջ մի քանի հեռուստաընկերություններ վերջապես ներկայացրեցին այն, թե ինչ է տեղի ունեցել Երեւան-Սեւան ճանապարհին եւ կառավարության շենքի դիմաց: Եվ ինչ?:
Ծառայակցի արձակած գնդակից զոհված Լ. Ստեփանյանի մահվան դեպքը ներկայացրին այսպես՝ ,,.արդյունքում զոհվել է զինվորը...,,:
Ընդհանրապես, ամեն օր նույն բանն ենք կարդում ու լսում՝ ,,արդյունքում սպանվեց,, ,,արդյունքում բռնաբարվել է,, ,,արդյունքում դաժան ծեծի է ենթարկվել,, ,,արդյունքում խեղդվեց,, ,,արդյունքում նա ինքնասպան եղավ,, ,,արդյունքում վրաերթի ենթարկված անձը հիվանդանոցում մահացավ, ,,արդյունքում նա մահացավ,,...
Էս տգիտությանը երբ է վերջ տրվելու:
,,Արդյունք,, բառը օգտագործվում է դրական ելքի դեպքում, մինչդեռ արդի սղագրության /քանի որ վաղուց լրագրությունը վերածվել է սղագրության/ ներկայացուցիչները այդ բառը շարունակում են օգտագործել բացասական ելքի դեպքում: 
Սրանք իրենց բառապաշարից բացառել են ,,հետեւանք,, բառը: 
Ողբերգությունը, բռնությունը տեղի է ունենում կոնկրետ գործողության հետեւանքով, եւ ոչ՝ ,,արդյունքում,,:
Միթե? դժվար է այս պարզ բանը հասկանալ...
Այնքան գրեցին՝ ,,երկրում իրականացվող բարեփոխումների արդյունքում...,, որ արդեն սրանց գիտակցության մեջ մեխվել է միայն ,,արդյունք,, բառը:
Դե, իրականացվող բարեփոխումների արդյունքում էլ ահա տեսնում ենք հետեւանքը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել