Օգոստոսի 4-ին, ժամը 07:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում՝ Սարալանջի և Տերյան փողոցների խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Mercedes E մակնիշի (վարորդը՝ Ս. Ս.) և Mercedes C մակնիշի (վարորդը՝ Հ. Մ. 1964 թ.) ավտոմեքենաները:
Փրկարարները Mercedes C մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ. Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել