Խոյ

Դուք շատ փառասեր եք։ Ձգտում եք որքան հնարավոր է շատ բան անել կյանքում։ Երազում եք մեծ նպատակների և երազանքների հասնելու մասին։ Իսկ Կարիճն այդպիսին չէ։ Հենց այդ պատճառով էլ դուք երբեք չեք կարող ստիպել ձեզ սիրել Կարիճին։

Ցուլ

Որպես Ցուլ՝ դուք շատ հանգիստ մարդ եք։ Սիրում եք կյանքի հստակ կարգ ունենալ և հավատարիմ մնալ դրան։ Նախընտրում եք կայուն և կանխատեսելի կյանքը։ Իսկ Աղեղնավորը լիովին ձեր հակապատկերն է, դրա համար էլ երբեք չի ստացվի նրա հետ հարաբերություններ կառուցել։ Երբեք չեք սիրահարվի նրան, ով խենթ արկածների սիրահար է։

Երկվորյակ

Դուք երբեք չեք կարող սիրահարվել Այծեղջյուրի։ Այո, Այծեղջյուրը կարող է լավ ազդել ձեզ վրա՝ պրագմատիզմի ու գործնականության առումով, բայց դուք պարզապես երբեք չեք կարողանա հասկանալ միմյանց հարաբերությունների հիմնական ասպեկտներում։

Խեցգետին

Խեցգետինները հիմնականում շատ կախյալ են։ Նրանք ընկնում են զուգընկերոջ հետևից, չեն կարողանում հեռու մնալ նրանից։ Դրա համար դուք երբեք չեք կարողանա սիրահարվել անկախ Ջրհոսին։ Դուք միմյանց հակապատկերն եք։

Առյուծ

Կարիճը երբեք ձեզ չի տա այն համաձայնությունը, որը ձեզ պետք է։ Ձեր էգոն չափազանց մեծ է, իսկ Կարիճը երբեք չի կարող պաշտել ձեզ այնպես, ինչպես դուք եք ուզում։ Դուք երբեք չեք կարողանա սիրել նրան։

Կույս

Դուք ավելի շատ սիրում եք անել, քան խոսել։ Դուք այն մարդն եք, ով սիրում է տեսնել շոշափելի արդյունքներ։ Դուք այն մարդն եք, ով կարծում է, որ միշտ պետք է ունենա առաջադրանք, որի վրա պետք է աշխատի, իսկ Ձկներն ավելի շատ երազում են ու ավելի քիչ անում, դրա համար էլ դուք երբեք չեք սիրահարվի նրանց։

Կշեռք

Դուք երբեք չեք կարողանա սիրահարվել Կույսին։ Դուք բավականին շփվող, հետաքրքրասեր մարդ եք։ Միշտ ուզում եք հասնել խաղաղության և ներդաշնակության, իսկ Կույսը պարզապես կխանգարի անել դա։ Դուք չեք կարող հարմարվել Կույսի համառ, պայքարող բնավորությանը։

Կարիճ

Կարիճի համար ընդհանրապես դժվար է սիրահարվել հորոսկոպի ցանկացած նշանի։ Դուք չափազանց դժվար եք վստահում։ Կարծում եք, որ մարդիկ համարվում են պոտենցիալ սպառնալիք՝ ձեր էմոցիոնալ բարեկեցության համար։

Աղեղնավոր

Դուք պարզապես չեք կարող ստիպել ձեզ սիրահարվել Ցուլին, նրա կենսակերպին։ Դուք ատում եք կանխատեսելիությունը, ատում եք օրակարգը։ Դուք իսկապես սիրում եք գնալ արկածների հետևից, գնալ այնտեղ, ուր ուղարկում է ձեզ կյանքը, իսկ դրանք այն բաներն են, որոնք Ցուլը երբեք չի հանդուրժի։

Այծեղջյուր

Դուք երբեք չեք կարող սիրահարվել Երկվորյակներին։ Լինելով Այծեղջյուր՝ դուք պարզապես չեք կարող շփվել նրանց հետ էմոցիոնալ հարթակի վրա։ Դուք շատ նպատակասլաց մարդ եք, ով ունի շատ երազանքներ։ Երկվորյակները չեն համապատասխանում ձեզ։

Ջրհոս

Դուք ունեք բնական էնտուզիազմ և էներգիա, որոնք լիովին հակադրվում են Խեցգետնի հատկանիշներին, և հենց դրա համար էլ դուք երբեք չեք կարող սիրահարվել նրան։ Լինելով Ջրհոս՝ դուք շատ խելացի եք և ռացիոնալ, իսկ Խեցգետինը՝ զգացմունքային և էմոցիոնալ։

Ձկներ

Դուք «սիրահարված եք սիրուն»։ Դուք երբեք չեք կարողանա սիրահարվել Կույսի։ Ձեզ պետք չէ պրակտիկ և ստուգված մի բան. դուք ֆանտաստիկի կողմնակից եք։ Երազկոտ եք, և ձեզ պետք է այնպիսի սեր, որ տեսել եք ֆիլմերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել