Ամերիկացի գիտնականները ճաղատությունը կանխող արդյունավետ միջոց են ստեղծել: Նրանք ստեղծել են D-PDMP սինթետիկ միացություն, որը կարող է կանխել մազաթափությունը՝ գրում է iz.ru-ն:

Միջոցը օգտակար է նաև մաշկի բորբոքման դեմ. այն կանխում է բորբոքային գործընթացը ակտիվացնող GSL ճարպերի սինթեզը:

Դեղամիջոցը հաջողությամբ փորձարկվել է մկների վրա: Ապագայում գիտնականները մտադիր են նախքան մարդկանց հասու դարձնելը դեղամիջոցը փորձարկել նաև այլ կենդանիների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել