Քանի որ իշխանությունը մեզ անընդհատ հիշեցնում ա, որ պատերազմող երկիր ենք, սուս մնանք, կռիվ չանենք, հեղափոխություն չանենք, ամենինչից գոհ ու շնորհակալ լինենք, քչով ու ժամանակավորով բավարարվենք եւ նման բաներ,
ես առաջարկում եմ պատերազմական իրադրությունը տարածել կառավարության եւ պետական մարմինների վրա, այսինքն,
կաշառակերությունը, օրենք կամ որոշում չկատարելը, պաշտոնական դիրքի չարաշահումը, անփթությունը, պետական գույքի /այդ թվում հուշարձանների/ փչացնելը պետք է գնահատվեն սաբոտաժ եւ դավադիր գործողություն,
մեղավորները պատժվեն պատերազմական ժամանակի խստությամբ /շտրաֆբատեր, գնդակահարություններ եւ այլն, առնվազն՝ հասարակությունից մեկուսացնել մինչեւ պատերազմի ավարտը/
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shur.dabavog/posts/10151914999228098
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել