Վերջին ժամանակներում Օքսֆորդի համալսարանի գիտնականի կողմից կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ներկայումս մեծ պահանջարկ վայելող մի քանի մասնագիտություններ մոտ տասնամյակներում կդադարեն ակտուալ լինել, քանի որ այդ մասնագիտությունների տեր մարդկանց գործառույթները կկարողանան իրականացնել ռոբոտները: Ահա թե որոնք են այդ մասնագիտությունները:

Լրագրողներ

Անգամ այնպիսի ստեղծագործական մասնագիտությունը, ինչպես լրագրությունն է, կարող է ոչ պիտանի դառնալ: Վերլուծաբանները կանխատեսում են, որ 15 տարի անց նորությունների 10 հոդվածներից 9-ը կգեներացվեն համակարգիչների կողմից ավտոմատաբար: Forbes ամսագիրն արդեն այսօր օգտվում է ռոբոտ-լրագրողների ծառայություններից տարեկան հաշվետվությունները ստեղծելու ու ստուգելու համար, իսկ Big Ten Network հրատարակությունում ռոբոտները օպերատիվորեն գրում ու հրապարակում են վերջին սպորտային նորությունները:

Նոր աշխատանք փնտրել 2020-ից հետո ստիպված կլինեն շատ քոփիռայթերներ: Մասնագետները վստահ են, որ արհեստական ինտելեկտ ունեցող արդյունավետ ծրագրերը, որոնք միացված են տեքստային նյութերի բազային, կկարողանան գեներացնել որոշ ոլորտների հոդվածներ առանց մարդու մասնակցության: Նման ծրագրերի նախատիպեր՝ սինոնիմայզերներ, գոյություն ունեն նաև այսօր, սակայն նրանց կողմից ստեղծվող տեքստի որակը դեռևս զիջում է իրականին:

Վարորդներ

Google ընկերության հետքերով ավտոմոբիլային արդյունաբերության այլ հսկաներ սկսել են զբաղվել իրենց տրանսպորտային միջոցների ավտոմատ հսկողության ծրագրերի մշակմամբ: Եթե նման կազմակերպություններից 2-3-ը թեկուզ փոքր հաջողության են հասնում, դա ստիպում է մյուսներին սկսել ամբողջական մեքենայացման գործընթացը: Հետևաբար, մեր երեխաները վարորդի մասնագիտության մասին իմանալու են միայն հին ֆիլմերից ու մեծահասակների պատմություններից:

2014-ին մասնագետները նախաթեստավորել են 10 մեքենա, որոնք ունակ էին տեղաշարժվելու առանց վարորդի առկայության: Այսպես՝ Google ընկերության ավտոմեքենան ԱՄՆ-ի բնակեցված վայրերով առաջ է շարժվել ավելի քան 1 մլն կմ՝ ոչ մի անգամ ճանապարհային վթարի չենթարկվելով: Ավստրալիայում այժմ 45 «անվարորդ» մեքենաներ են փորձարկվում:

Վարորդների փոխարեն ավտոմատիզացված համակարգեր ներմուծելու մեջ միայն առավելություններ կարելի է տեսնել: Առաջին հերթին՝ դրանք չեն հոգնում ու կարողանում են աշխատել 24 ժամ առանց դադարի: Երկրորդ՝ մարդկային ֆակտորի լիկվիդացիան կօգնի տասնյակ անգամներով նվազեցնել ճանապարհային վթարների թիվը, հետևաբար կփրկի միլիոնավոր մարդկանց կյանքեր:

Զինվորներ

Ռազմական արդյունաբերությունը զարգանում է մեծ քայլերով: Մարտական համակարգերը մոդեռնիզացվում են անդադար՝ պարբերաբար զարմացնելով մեզ տեխնոլոգիական նորույթներով: Իսկ զինվորականները առավել հաճախ են սկսել օգտագործել ռոբոտներ: Լայնորեն կիրառվում են անօդաչու թռչող սարքերը, զենիթային համալիրները հեռակառավարմամբ և այլն:

Մեծ երկրների բանակների ռոբոտիզացիան միայն աճելու է: Եվ դա լավ նորություն է: Պատմությունը ցույց է տալիս, որ առանց հակասությունների մարդիկ ապրել չեն կարողանում, հետևաբար ռոբոտները կկարողանան նվազեցնել զոհերի թիվը: Եվս մեկ արգումենտ ռոբոտների օգտին. նրանք չեն հոգնում, չեն սխալվում ու չեն անցնում թշնամու կողմ:

Ուսուցիչներ

Ուսուցչի մասնագիտությունը շատ երկրներում ամենապատվավորն ու հարգվածն է: Սակայն 10-20 տարի անց մանկավարժական համալսարանները կարող են փակվել: Հետազոտողները աշխատում են ինտելեկտուալ մեքենան ստեղծելու վրա, որոնք ունակ են մարդկանց կոնկրետ մասնագիտությունների պատրաստել: Ռոբոտներին նաև սովորեցնում են փոխհամագործակցել մարդկանց հետ, բնական երկխոսություններ ունենալ: Սա աշակերտներին օգնում է ավելի լավ ընկալել նյութը:

Բժիշկներ

Ռոբոտ-բժիշկները բարդագույն վիրահատություններ կանցկացնեն:

Կարո՞ղ եք ապագան պատկերացնել առանց բժիշկների: Եթե ոչ, ապա հարկ է սկսել պատկերացումները փոխելուց: Բժշկությունը կտրուկ զարգացում է ապրում, և այս մասնագիտության աստիճանաբար ռոբոտիզացումը վաղուց սկսված է: Վերջին 5 տարիներին հենց ռոբոտներն են բարդագույն վիրահատություններն իրականացրել, որոնք չէր կարելի մարդկանց վստահել: Մեքենաներն առավել հստակ ու արագ են գործում՝ համեմատած մարդկանց հետ:

Առաջատար կլինիկաները «հեռակա» վիրահատությունների ծրագիրն են փորձարկում, որոնց ընթացքում վիրաբույժը վերահսկում է ռոբոտի գործողությունները՝ գտնվելով Երկիր մոլորակի այլ անկյունում:

Մոտ ապագայում ռոբոտները կկարողանան անցկացնել յուրաքանչյուր վիրահատություն: Ինչպես նաև նրանք կկարողանան հիվանդների ընդունելություններ կազմակերպել, ախտորոշել նրանց, պատվաստել ու բժշկական գրառումներ անել:

Եվ նման տասնյակ ոլորտների ամբողջական ռոբոտիզացիան, ըստ մասնագետների կանխատեսումների, կիրականանա մոտակա 15 տարվա ընթացքում: Կասկած չկա, որ սա էապես կբարելավի մարդկության կյանքը: Վատ կլինի այս ամենը միայն նրանց համար, ովքեր ստիպված կլինեն նոր մասնագիտություն ձեռք բերել ու նոր աշխատանք գտնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել