Սադամ Հուսեյնի բանալին Դեթրոյթից

«Նա շատ բարի ու առատաձեռն մարդ էր և լավ հարաբերություններ էր պահպանում Արևմուտքի հետ»,- ասում է Դեթրոյթի Քաղդեական կաթոլիկ եկեղեցու անդամ Յակով Յասոն: Քաղդեականները կաթոլիկների խումբ են, որոնք տարածված են Իրաքում, և որը խստորեն վերահսկում են մահմեդականները: Տասը հազարավոր ամերիկացիների ժառանգներ, որոնք ապրել են միջին արևելքում, հենց այս կրոնական ուղղությանն են հետևում:
Այսպես, ու՞մ մասին էինք մենք խոսում: Սադամ Հուսեյնի:
1979 թ. Յասոն շնորհավորեց Հուսեյնին վերջինիս նախագահ դառնալու կապակցությամբ: Իսկ ահա Հուսեյնն իր հերթին 250,000 դոլար նվիրաբերեց Յասոյի եկեղեցուն: Հաջորդ տարի Յասոն Իրաք այցելեց որպես քաղաքական հյուր: Դեթրոյթի քաղաքապետի թույլտվությամբ Յասոն Հուսեյնին տվեց քաղաքի բանալին:
Իսկ ի՞նչ արեց Հուսեյնը: «Ես լսել եմ, որ Ձեր եկեղեցին պարտքեր ունի: Ինչքա՞ն են կազմում այդ պարտքերը»,- հարցրել է նա: Հուսեյնը եկեղեցուն նվիրաբերել է ևս 200,000 դոլար: Որոշ ժամանակ անց Յասոն փոխել է իր կարծիքը Հուսեյնի մասին: «Աշխատանքը, որը ԱՄՆ-ն վստահել է նրան, կատարված է: Այժմ նա մեզ այլևս պետք չէ»:
Ալ Կապոնեի սխալը

Ալ Կապոնեն երջանիկ քսանականներին Չիկագոյի հանցավոր աշխարհի գլուխն էր: Նա ղեկավարել է քրեական կայսրությունը «Չոր օրենքի» տարիներին՝ վերահսկելով խաղային բիզնեսը, ալկոհոլի վաճառքը, մարմնավաճառությունն ու Չիկագոյի այլ քրեական կառույցները:
ՀԴԲ-ին Կապոնեի գործողությունները հայտնի էին: Սակայն նրանք չէին կարողանում ոչինչ անել. Կապոնեի գործունեության ոչ մի կետը դաշնային օրենքի հստակ խախտում չէր: Ամենը, ինչ նրանք կարողանում էին անել, տեղական իշխանությունների ուշադրությունը Ալ Կապոնեի վրա սևեռելն էր:
1929 թ. Կապոնեն սխալ թույլ տվեց: Երբ նրան դատարան կանչեցին՝ դաշնային գլխավոր դատավորի դիմաց վկա կանգնելու, Կապոնեն ասաց, որ հիվանդ է ու չի կարող մասնակցել դատավարությանը: Սակայն ՀԴԲ-ն նրան գտավ Մայամիում հրաշալի առողջական վիճակում:
Կապոնեին բանտ ուղարկեցին դատարանին անարգելու համար: Սակայն նրան չկարողացան երկար պահել ու վաղ թե ուշ գրավի դիմաց ազատ արձակեցին: Սա դարձավ սկզբի վերջը:
1932-ին Կապոնեն ազատազրկվեց հարկերից խուսափելու համար:
Հռոմի պապի էրոտիկ սիրավեպը

Էնեա Սիլվիո Պիկոլոմինին վաղ Վերածննդի ամենաընթերցվող հեղինակներից էր: Նա կրթված էր ու խելացի, իսկ նրա գրքերը լի էին պատմական ու գրական հղումներով:
Նրա «Հեքիաթ երկու սիրահարների մասին» գիրքը պատմում է Էվրիալի՝ ավստրիական կոմսի օգնականի ու Լուկրեցիայի՝ ամուսնացած կնոջ սիրո մասին: Գիրքը հարուստ է էրոտիկ տեսարաններով ու կերպարներով, որը, անկասկած, նպաստում էր ստեղծագործության տարածմանը:
Պիկոլոմինիին հայտնիությունը վերադարձավ այն բանից հետո, երբ նա Հռոմի պապ դարձավ: Նա հերքում էր ստրկությունը, աջակցում էր խաչակրաց արշավանքներին և ստեղծել էր Եվրոպայի առաջին քաղաքի նախագիծը: Միաժամանակ նա զարգացնում էր գրելու իր կարողությունը. նրա «Commentaries» ինքնակենսագրականը նրա լավագույն աշխատանքն է համարվում:
«Հեքիաթ երկու սիրահարների մասին»-ը շատ հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Պիկոլոմինին Պապի տիտղոս ստացա և մինչ օրս էլ շարունակում է հայտնի մնալ երկու պատճառներով՝ հեղինակի անվիճելի տաղանդն ու այն բանի պարադոքսալությունը, որ Հռոմի պապը էրոտիկ ստեղծագործության հեղինակ է:
Կատու-հեռախոս

1929-ին Փրինսթոնյան համալսարանի հետազոտողներ Էռնեստ Վեվերն ու Չարլզ Բրեյը ողջ կատվին վերածեցին աշխատող հեռախոսի: Նրանք էլեկտրոդը տեղադրեցին կատվի լսողական նյարդի մոտ, իսկ մեկ այլ էլեկտրոդ տեղադրեցին կատվի մարմնի վրա: Էլեկտրոդները միացրին լամպային ուժեղացուցիչին ու ազդանշաններ հաղորդեցին հեռախոսին ձայնամեկուսացված սենյակում:
«Խոսքն անհավատալիորեն ճշգրիտ էր փոխանցվում»,- հավատացնում էին հետազոտողները:- Այս «հեռախոսը» օգտագործվել է որպես կապի միջոց սենյակի մեջ, որում փորձարկողներ էին գտնվում»:
Իրականում հետազոտողների բախտն ուղղակի բերել է: Եվ փորձելով հակառակը համոզել՝ Վովորն ու Բրեյը սպանել են կատվին: Ձայնը փոխանցել այևս չի ստացվել, ինչն էլ ապացուցում է, որ հեռախոսը աշխատում էր միայն, քանի որ կատուն ողջ էր:
Պարող ժանտախտը Ստրասբուրգում

1518-ի հուլիսին Ստրասբուրգում տարօրինակ դեպք տեղի ունեցավ. ֆրաու Տրոֆեան փողոց դուրս եկավ ու սկսեց պարել: Մարդիկ ծիծաղում էին ու ծափահարում կնոջը, ով պարում էր առանց երաժշտական օգնության: Սակայն կինն այդպես էլ դադար չառավ. նա շարունակեց պարել 6 օր:
Այս պարային տենդը հաստատում էր վարակման տեսությունը. մեկ շաբաթվա ընթացքում 34 մարդ միացավ նրան, իսկ ամսվա վերջում նրանց թիվը հասավ 400-ի: Յուրաքանչյուր օր մոտ 15 մարդ մահանում էր հյուծվածությունից, սրտի կաթվածից ու ինսուլտից:
Քաղաքային իշխանությունները որոշեցին պարահրապարակ կառուցել ու երաժիշտների հրավիրել, որպեսզի մարդիկ հագեցնեն պարելու իրենց ծարավն ու դադարեն պարել, սակայն դա չօգնեց:
Մեկ ամիս անց պարերը կտրուկ կերպով դադարեցին, և մասնակիցները տուն գնացին: Մասնագետները մինչ օրս վիճում են, թե ինչն էր նման տարօրինակ երևույթի պատճառը: Շատերը հակված են մտածելու, որ այս երևույթը կապված էր ծանր ժամանակների հետ և ոչ թե ինչ-որ խանգարման, որի մասին շատերը խոսում են:



