Այն ամենը, ինչ կապված է «մահ» երևույթի հետ, սոսկալի է: Այն էլ, երբ այդ երևույթը հանդգնում է մոտենալ երիտասարդ, դեռ կյանք չտեսած կյանքերին:
Ահավոր է, երբ սկսում են «ցավ» խաղալ այն մարդիկ, ովքեր ոչ կհասկանան, ոչ էլ երբևէ հասկացել են, որ նման դեպքերում սեփական անձը շահախնդիր միտումներով գովազդելու փորձերը ոչ միայն սխալ են, այլ նաև խղճալի և զազրանքի արժանի:
Բողոքենք, գոռանք, պահանջենք... բայց ոչ հարազատների, ծնողների ցավի և վշտի հաշվին:
Աճյունը պետք է իր վերջին հանգրվանը գտնի հողում, ոչ թե ցուցադրական ներկայացվի լայն մասսայականությանը, որին առաջին հերթին հենց «դի» տեսնելու ցանկությունն է առաջ մղում, ոչ թե սրտացավությունն ու անարդարության դեմ պայքարելու ցանկությունը:
Մարդիկ դաժան են:
Նամանավանդ այն մարդիկ, ովքեր հենց նման դեպքերում, «սրտացավության և արդար վրեժի» դիմակի տակից հոխորտալով, պահանջներ են ներկայացնում և անիծում (բառիս բուն իմաստով) նրանց, ովքեր չեն կիսում այդ ահավոր տեսարանը ցուցադրելու միտքը:
Հերիք է...
Տեղը չէ...
Ժամանակը չէ...
Բռունցքներն օդում թափահարելու և մահացած տղայի հարազատների սրտերին ևս մեկ անգամ խփելու համար չեն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/angeladayan/posts/299650740169811
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել