Նրան աստվածացնում էին, սիրում, երկրպագում, երգեր ձոնում ու փառաբանում դեռ անհիշելի ժամանակներից... Այս չքնաղ ծաղկի գեղեցկությունը, բույրը, քնքշությունը, նրբագեղությունն ու մոգական հրապույրները անտարբեր չեն թողնի ոչ մեկին... Վարդ...ուրախության, սիրո և տխրության խորհրդանիշ... Կա՞ ավելի գեղեցիկ ծաղիկ, քան վարդը... Գիտե՞ք ծաղիկներ, որոնց գույներն առավել պերճախոս լինեն ու պատմեն սիրո մասին այդպիսի խորությամբ, քան վարդը... Քնքուշ կամ կրքոտ, անմեղ կամ մեղավոր, դառն ու անպատասխան կամ փոխադարձ ու ջերմ Սիրո մասին...
Այս չքնաղ ծաղկի մասին բազմաթիվ լեգենդներ կան... Ոչ մի ծաղկի այդքան իմաստներ ու խորհրդանիշեր վերագրված չեն, որքան վարդին... Կպատմեմ համառոտ, բայց նախ անդրադառնամ նրանց գույներին ու նշանակությանը... Գիտեմ, դա ձեզ ավելի է հետաքրքիր... Այդպես չէ՞)
Դեղձի գույն ունեցող վարդեր (նվիրում եմ ընկերներիս): Արտահայտում են հանդիպման ուրախություն և երախտագիտություն: Այս գույնի վարդերի փունջը արտահայտում է ամենաջերմ զգացմունքներն ու համեստություն...
Խորհրդանշում է գործերի հաջող ավարտ...
Սպիտակ վարդ...
Խորհրդանշում է հոգևոր մտերմություն, գեղեցկության ու անմեղության հանդեպ հիացմունք, անկեղծ սեր, հավերժական սիրո խորհրդանիշ, առավել ուժեղ, ամուր ու մաքուր, քան մնացած բոլոր երկրային զգացմունքները, այդ թվում նաև կիրքը: Ահա թե ինչու են սպիտակ վարդերի ծաղկեփունջ նվիրում հարսանիքին...
Կարմիր վարդեր... Ճիշտ հակառակն են սպիտակ վարդերի: Նրանք խորհրդանշում են տղամարդու և կնոջ միջև կրքոտ սեր... Նրանց բույրը խոսում է խորն ու քնքուշ կապվածության ու մի օր անգամ առանց սիրելի մարդու ապրելու անհնարիության մասին...
Եթե կարմիր վարդերի փունջ են նվիրում ոչ հարազատ մարդու, դա նշանակում է հարգանք և հիացմունք, երախտագիություն և առողջության բարեմաղթություն...
Վարդագույն վարդեր...
Արտահայտում են զգացմունքների ամենահարուստ նրբերանգները... Վառ վարդագույն վարդերն արտահայտում են երախտագիտություն և նվիրողի «քաղցր» մտքրի նրբին ակնարկ են...)))
Նուրբ վարդագույն վարդերը խորհրդանշում են քնքշություն և համակրանք... Դեռ չբացված վարդագույն վարդերի փունջը պատմում է նոր ծնվող զգացմունքների մասին....
Վարդագույն վարդերը էլեգանտության ու նրբաճաշակության խորհրդանիշ են հանդիսանում...
Մուգ կարմրագույն (բորդո) վարդեր նվիրում են, երբ ուզում են ընդգծել հիացմունքն ու սիրահարվածությունն առաջին հայացքից... Մուգ կարմրագույն վարդերի փունջն ասում է. «Դուք այնքան գեղեցիկ եք, որ շունչս կտրվում է...))), որ չեմ գիտակցում այն»: Տարբեր երանգներ արտահայտում են տարբեր զգացմունքներ... Կարմրագույն թերթիկները թեթևակի յասամանագույն երանգով խոսում են հիացմունքի, շքեղության, մագնետիզմի և ամենևին էլ ոչ մշտական ու ամուր զգացմունքների մասին... Թունդ կարմրագույն վարդերը կակնարկեն հարգանքի և ոչ թե մարմնական սիրո մասին...
Մուգ կարմիր վարդերը խորհրդանշում են ոչ միայն կիրք, այլ նաև հիացմունք, հատկապես բացառիկ, անսովոր ու խելացի լինելու հանդեպ...
Դեղին վարդեր... Եվրոպական ավանդույթներում այն համարվում է անհավատարմության ու դավաճանության խորհրդանիշ... բայց նրանք ունեն նաև այլ նշանակություն՝ ցույց են տալիս ակտիվություն և ազատություն... Ֆինանսական անկախություն և հարստություն... Ահա թե ինչու դեղին վարդեր նվիրում են հանդիսությունների ժամանակ, կարևոր նպատակների հասնելու կապակցությամբ տոնակատարություններին կամ ասուլիսների ու փառատոների բացման կապակցությամբ՝ որպես հաջողության ու բարեկեցության մաղթանք....
...ասելով վարդ՝ ի նկատի ունենենք Կին... Զուր չէ սա...): վարդերի մասին լեգենդների մեծ մասը կապված է սքանչելի կանանց հետ...)
Շարունակելի... Շարունակությունը կլինի մի գեղեցիկ լեգենդ սև վարդի մասին ... ու ընդհանրապես՝ վարդի մասին )
Նյութի աղբյուր՝ http://lili-mardastco.blogspot.com/2013/05/blog-post_3620.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել