Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Սևանա լճի 2018թ. հունիս ամսվա ջրային հաշվեկշիռը: Ըստ այդմ, լճի ավազանում հունիսին ամսական միջին ջերմաստիճանը եղել է 13.5...14.70C, որը նորմայից բարձր է եղել 1...2 աստիճանով:
Ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հունիսի 30-ին՝ 28.0...31.00C, երբ օրական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 4…9 աստիճանով:
Ըստ աղբյուրի, ամսվա ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է հունիսի 13-ին՝ 4.0....7.00C, երբ օրական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 1...3 աստիճանով:
Ամսվա ընթացքում տեղումների քանակը կազմել է նորմայի 57-90%, Գավառում՝ 115%, Սևանում՝ 143%:
Ամսվա ընթացքում գետերով ջրի մուտքը Սևանա լիճ` 100.53 մլն.խոր.մ, կազմել է նորմայի 90%, տեղումների քանակը լճի մակերևույթի վրա եղել է 68.9 մլն.խոր.մ, որը կազմել է նորմայի 94%, գոլորշացումը լճի մակերևույթից եղել է 129.7 մլն.խոր.մ, որը կազմել է նորմայի 147%:
Սևանա լճի մակարդակը ամսվա ընթացքում բարձրացել է 8 սմ-ով և կազմել` 1900.83մ: