Ես ծառայել եմ հայկական բանակում, այն բանակում, որը հետ է պահում ազերական բաշիբոզուկներին Հայաստանի վրա հարձակվելու մտքից:
Ու ամեն անգամ բանակը քարկոծելուց առաջ հիշե՛ք, որ Ձեր անվտանգությունը կախված է այն բանակից, որին բառեր չեք խնայում քարկոծելու համար:
Ինձ համար նույնպես մեծ ցավ է մեր բանակում տեղի ունեցող ցանկացած պատահար, լինի դա սպանություն կամ ինքնասպանություն:
Բայց դրա մեղավորը բանակը չի, բանակը չի մարդկանց դարձնում այդպիսին:
Դրա մեղավորը ՄԵՆՔ ենք, մեր հասարակությունը:
Մեղավոր են այն ծնողները, որոնք գլուխ են գովում հարևանների մոտ, թե իրենց տղան բանակում բավական է մի հատ ասի, հազար հոգի վազելով ջուր է բերում,
մեղավոր են այն ընկերները, ովքեր պահանջում են իրենց ընկերոջից բանակում այնպես ծառայել, որ իրենք գլուխ գովալու բան ունենան, գլուխ գովալու, այլ ոչ թե հպարտանալու, քանզի դրանք տարբեր բաներ են,
մեղավոր են այն լրագրողները, ովքեր իրենց ռեյտինգի համար լուից փիղ են սարքում ու ամեն անգամ բոչկան գլորում բանակի վրա,
մեղավոր են այն քաղաքական գործիչները, ովքեր, չէ դրանք ովքեր չեն, դրանք որոնք են, որոնք հերթական ողբերգությունն օգտագործում են սեփական ճղճիմ նպատակներին հասնելու համար...
Բանակը մի քարկոծեք, թշնամին դրան է սպասում, որ մեր երկիրը ռմբակոծի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել