Էլի սկսվեց թշնամու ջրաղացին ջուր լցնելը... Ընդ որում որոշ ուժեր էդ անում են էնպիսի նվիրվածությամբ ու էնտուզիազմով, մի էնպիսի PR են անում, ոնց որ միակ մտահոգ ու սրտացավ մարդիկ հենց իրենք են, ու որ իրենք չլինեին, ոչ պաշտպանության նախարարի, ոչ մյուս բարձրաստիճան զինվորականների պետքն էլ չէր... Այ սրիկաներ, գոնե գիտե՞ք՝ ինչ ծանր ա էդ մարդկանց համար ամեն զինվորի կորուստը, ամեն մոր աչքերին նայելը... Չնայած նրան, որ էդ զոհված զինվորների մեծամասնությունը պատժվում ա իր խելքից, դաստիարակության պակասից, գողական ու գաղութային բարքերից, որը ներմուծում են բանակ իբր «լավ տղա» լինելու ակնկալիքով, միևնույն ա, շատ դժվար ու ցավալի ա ամեն մեկի կորուստը: Իրանց նման 1000-ներով տղաներ են ծառայում ու պատվով հետ գալիս, բա էդ ինչի՞ իրանց հետ ոչինչ չի պատահում: Որովհետև ընտանիքից են դուրս գալիս ու ապրում մարդկային արժեքներով... Հիմա իրանց որդու դիակն առել գալիս են Երևան, որ ի՞նչ անեն: Ուզում են մի օրում ամբողջ գործը բացվի՞, ու մեղավորը պատժվի՞: Պարզ չի՞, որ էդ երկար ժամանակ ա պետք մարդկանց հարցաքննելու, բոլոր մանրամասներն ու հանգամանքներն իմանալու համար: Էնպես որ, էդ ջուր պղտորողներին ու իբր «սրտացավներին» խորհուրդ կտամ բերանները փակել, գոնե մի ամիս լինել որևէ զորամասում, պատկերացնել ամեն ինչ ներսից, նոր մեծ-մեծ խոսել!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել