Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողները որդու դին Երևան են բերում` Հանրապետության հրապարակ` ի նշան բողոքի։
Նրանք դագաղը հանել են, որ ոտքով բերեն, քանի որ ոստիկանության, զինվորականների, ռազմական ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տալիս առաջ շարժվել։
Այս պահին վատացել է զինվորի մոր ինքնազգացողությունը, նրան բուժօգնություն են ցուցաբերում։
«Մեզ պետք է պատասխան տան, թե ինչու սպանվեց մեր որդին, այդ ի՞նչ վիճաբանություն էր, որ հարթել հնարավոր չեղավ և խլեց Լյուքսի կյանքը»,- HayNews.am-ի հետ զրույցում ասել է հարազատներից մեկը: Նրանք վիրավորված են նաև Պաշտպանության նախարարության անտարբերությունից:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_society_184754.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



