1. Թամանյանի արձանի տակով առանց կռանալու անցել:
2. Օպերայի բակում հեծանիվ քշել սովորել կամ քշել:
3. Կարապի լճում ամռանը լողացել, իսկ ձմռանը սանկայով դքից իջել և թռել մեջը:
4. Կինո Նաիրիյում և Կինո Պիոներում կինո նայել:
5. Հեծանիվով «բուլվարի» թունելով իջել«նաբերեժնի» և կոնդեցիների հետ կռիվ արել:
6. Բակում «տշոցի-պախկվոցի» ու «էշ-միլիցա» խաղացել:
7. Կազիրյոկում էն անհարմար մետաղյա աթոռների վրա նստած Հռիփսիկի տված պաղպաղակից կերել:
8. Կասկադով բարձրացել Հաղթանակի այգի և այնտեղ «լոդկա» քշել:
9. Սարյանի արձանի վրա բարձրացել և նստել:
10. Չարխից հոլ առել:
11. «Հեքիաթ» կաֆեյում խաչապուրի կերել:
12. Կասկադի կառուցումը և կողքի անտառը իր աչքերով տեսել:
13. Ալավերդյան-Տպագրիչներ խաչմերուկի դեղատան վրա սպիտակ ներկով «Լոս-Ալավերդյանոս» գրածը տեսել:
14. Լալայանց փողոցով օպերայից իջել հրապարակ:
15. «20 կոպեկանոց» լողավազանում լողացել:
16. Կինո Մոսկվայի մոտի Լագիձե լիմոնադից խմել:
17. «Դետսկի միռ»-ում խաղալիք առել ու «մորսկոյ բոյ» խաղացել:
18. Շիշ հավաքել, հանձնել ու դրա դիմաց լիմոնադ ստացել:
19. Ձմռանը ձնագնդիներով տրոլեյբուս խփել:
20. Լորիս Ճգնավորյանի համերգներին գնացել:
Ավելացրեք ձեր կետերը