Yerkir.am-ը գրում է.

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ջիմի Քիմելն ուղիղ եթերում» թոք շոուի ժամանակ պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման մասին. հայտնում է Газета.ру-ն:

 Քարդաշյանը խոստովանել է, որ իրեն դուր է  գալիս Թրամփի անձը, ինչպես նաև այն փաստը, որ նա նախագահ դարձավ, երբ նրան բոլորը թերագնահատում էին:

«Ես չեմ կարող որևէ վատ բան ասել նախագահի մասին: Նա ցնցող բան արեց»,- ասել է նա:

Քարդաշյանը նաև հավելել է, որ ունի մի շարք անձանց ցուցակը, որոնց կխնդրի ազատ արձակել բանտից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել