Խոյ

Այս ամիսը հիմնականում կապված է լինելու ռոմանտիկայի հետ։ Նրանք, ում սիրտը ազատ է, կհանդիպեն նոր, յուրահատուկ մեկին, ով պոտենցիալ զուգընկեր կլինի։ Դուք կդառնաք ավելի զգացմունքային և նուրբ, այդ էներգիան կփոխանցեք նաև ձեր սիրելիին։ Նրանք, ովքեր հարաբերությունների մեջ են, կունենան շատ ավելի հեշտ շրջան։

Ցուլ

Ցուլերին օգոստոսը կբերի ներքին հանգստություն, որը վերջին ժամանակներս պակասում էր։ Վերջապես պատկերացում կկազմեք այն մասին, թե ինչ եք իրականում սիրում, գնահատում, և ինչն է ձեզ ամենից շատ երջանկացնում։ Վերջին շրջանում դուք կենտրոնացել եք «արհեստական» երջանկության վրա։ Վերջապես կգտնեք այն խաղաղությունն ու ներդաշնակությունը, որ անդադար փնտրել եք։

Երկվորյակ

Անառողջ հարաբերություններն ու ընկերական կապերը, որոնք պետք է բաց թողնեք, ամսվա սկզբին կհիշեցնեն իրենց մասին։ Դուք կանեք ամեն հնարավոր բան, որպեսզի ազատվեք բացասական էներգիայից և այդ անառողջ հարաբերություններից։ Եկել է ժամանակը բաց թողնելու այն, ինչ չպետք է մնա ձեր կյանքում։ Երկվորյակնե՛ր, դուք հասկանում եք սա և անում ամեն հնարավոր բան։

Խեցգետին

Վերջին ամիսների ընթացքում դուք գտնվել եք ինքնաճանաչման ճանապարհին։ Օգոստոսին կսկսեք բացահայտել խորը, մութ գաղտնիքը, որ թաքցրել եք ձեր մեջ։ Եկել է ժամանակը՝ աշխարհին ցույց տալու ձեր թաքնված տաղանդներն ու փայլելու։ Օգոստոսը չափազանց էմոցիոնալ ամիս կլինի։ Մի պահ կլինեք երջանիկ, հետո՝ ոչ։ Բայց իմացեք, որ թունելի վերջում ձեզ լույս է սպասում։

Առյուծ

Օգոստոսը ձեր ամիսն է, պետք է փայլեք։ Այս ամիս ձեզ շատ լավ կզգաք, կունենաք հիանալի տեսք, չեք վախենա ցույց տալ դա։ Դուք ուզում եք ունենալ անհոգ, կարճաժամկետ կապեր՝ երկարատև հարաբերությունների փոխարեն։

Կույս

Կույսերը պերֆեկցիոնիստ են կյանքի գրեթե բոլոր ասպեկտներում։ Հնարավոր է՝ այս ամիս անհաջողություն ունենաք այն բանում, ինչ փորձում եք անել, և դա ձեզ սարսափի մեջ կգցի, բայց եկել է ժամանակը՝ իրերին նայելու մեկ այլ տեսակետից։ Երբ գործերն այնպես չեն ընթանում, ինչպես ծրագրել էիք, կարող եք կամ թողնել այդ գործը, կամ վերադառնալ սկիզբ և նորից փորձել։ Լսեք ձեր ներքին ձայնին։

Կշեռք

Օգոստոսին ձեր հարաբերությունները (լինի դա սիրելի էակի, մտերիմ ընկերոջ, թե ընտանիքի անդամի հետ) ավելի կխորանան։ Դուք այդ մարդու հետ կզգաք կապ՝ նոր մակարդակում։

Կարիճ

Այս ամիսը ձեզ համար վերականգնվելու, ապաքինվելու ամիս է։ Կգտնեք ժամանակ՝ դասավորելու զգեստապահարանը, ուրախացնելու ինքներդ ձեզ, հոգ տանելու մանրուքների մասին, որ վերջին շրջանում չեք հասցրել անել։ Օգոստոսը լի կլինի թարմացմամբ և հանգստությամբ։

Աղեղնավոր

Այս ամիս դուք շատ համառ և ագրեսիվ կլինեք։ Կլինեք մոտիվացված և նպատակասլաց։ Ձեր ինքնավստահությունը կլինի բարձր մակարդակի վրա, և դա ակնհայտ է մարդկանց համար։ Դուք ձեզ հիանալի կզգաք, հիանալի տեսք կունենաք, կանեք հիանալի գործեր։ Մի խոսքով, օգոստոսը կլինի անհավանական ամիս։

Այծեղջյուր

Այծեղջյուրների կյանքում որոշ հարաբերություններ կարող են ուժեղ գլխացավեր առաջացնել։ Դա կփորձի ձեր ներքին ուժն ու ցույց կտա ձեր զգացմունքայնությունը։ Դուք սովոր չեք ցույց տալ ձեր էմոցիաները, հակված եք թաքնվելու մյուսներից, բայց ձեզ մոտ ցանկություն կառաջանա գտնել ուս, որի ցրա կարելի է հենվել։ Հիշեք, որ ինչ-որ մեկի օգնությունը խնդրելը ձեզ թույլ չի դարձնում։ Դա իրականում ուժի նշան է։

Ջրհոս

Ձեզ համար այս ամիսը լցված կլինի ռոմանտիկայով և կրքով։ Ձեր զուգընկերոջ հանդեպ դուք կզգաք այնպիսի բան, որ առաջ երբեք չեք զգացել։ Կցանկանաք ամեն րոպեն անցկացնել նրա կողքին։ Այս ամիս լավ կլինի մի փոքր հանգստանաք։ Երբեմն ձեզ համար դժվար է լինում բալանսավորել ձեր գրաֆիկը՝ հաշվի առնելով այն, որ տքնաջան աշխատում եք։ Թուլացեք և մի մոռացեք հանգստանալ։

Ձկներ

Օգոստոսին Ձկները կունենան ներքին հանգստության զգացում։ Ձեր առողջությունը կլինի հիանալի վիճակում, իսկ էմոցիոնալ վիճակը սինխրոնիզացվում է ֆիզիկականի հետ։ Դուք ձեզ հանգիստ կզգաք։ Ինչ-որ վատ բան կարող է պատահել ամսվա վերջին։ Պետք է պատրաստ լինեք ամենավատին՝ հույս ունենալով ամենալավի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել