2018-ի առաջին կեսին Եվրոպական կենտրոնական բանկը շրջանառությունից դուրս է բերել 301 հազար կեղծ թղթադրամ՝ 17․1 տոկոսով ավելի պակաս, քան 2017-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Այս մասին ասվում է բանկի մամուլի հաղորդագրությունում։

Անցյալ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ արժույթային դաշինքի երկրներում կեղծ թղթադրամների թիվը նվազել է 9․1 տոկոսով։

Ամենից հաճախ կեղծվում են 20 եվրո և 50 եվրո անվանական արժեքով թղթադրամները։ Երրորդ տեղում 100 եվրոն է, որի կեղծիքները 10․9 տոկոս են կազմում։ Ամենից հազվադեպ կեղծվում են 200 եվրո անվանական արժեքով թղթադրամները։

«Կեղծ թղթադրամ ստանալու հավանականությունը մեծ չէ։ Կեղծիքների թիվը շատ ցածր է՝ ի տարբերություն շրջանառության մեջ գտնվող իրական թղթադրամների»,-ասվում է հաղորդագրությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել