Վրաստանի առողջապահության նախարար Դավիդ Սերգեենկոն հայտարարել է, որ նախօրեին Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած բռնության հետևանքով տուժել է 28 մարդ՝ հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:

«Բոլոր վնասվածքները թեթև բնույթի են՝ բացի մեկից. տուժածներից մեկը ստացել է միջին ծանրության ոտքի կոտրվածք»,- ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ԼԳՏԲ (լեսբուհի, գեյ, տրանսվիստիտ, բիսեքսուալ) ներկայացուցիչների ակցիայի ժամանակ դրա հակառակորդները, ճեղքելով ոստիկանական պատնեշը, սկսել են հետապնդել գեյ-ակտիվիստներին: Վերջիններիս հաջողվել է թաքնվել ավտոբուսում, որը միանգամից հեռացել է դեպքի վայրից:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել