168.am-ը գրում է.

Աշխարհի տարբեր երկրներում հուլիսի 30-ը նշվում է որպես «Ընկերների օր»: Միջերկրածովյան տարածաշրջանի եվրոպական երկրներում և Լատինական Ամերիկայում այս օրը նշվում է տոնախմբություններով, ընկերական հավաքույթներով, գինով և ուրախությամբ: 2011թ. Միավորված Ազգերի կազմակերպությունը հուլիսի 30-ը հայտարարեց որպես «Ընկերների միջագային օր»:

Այս տարի առաջին անգամ այն կտոնվի նաև Հայաստանում:

Էռնեկյան ընկերությունների խումբը և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը նախաձեռնել են «Ընկերների օրը Հայաստանում» ծրագիրը, որի նպատակն է ևս մի նոր, հրաշալի և ուրախ տոն ավելացնել Հայաստանի օրացույցում: «Ընկերությունը» չի ճանաչում սեռ, տարիք, սոցիալական դիրք կամ որևէ այլ տարբերություն, որը կարող է գոյություն ունենալ նույն համայնքի անդամների միջև: Այն ԲՈԼՈՐԻ համար է և հիմնված է ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ սկզբունքի վրա:

Հայաստանում արդեն սկսվել են ներգրավված ընկերությունների կազմակերպած միջոցառումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել