168.am-ը գրում է.

Սոչիում ութ մարդ է զոհվել մասնավոր տանը տեղի ունեցած հրդեհից: Ներկայումս բաց այրումը լիովին տեղափակված է, դրա մակերեսը կազմել է 300 քառակուսի մետր, բռնկման պատճառը պարզվում է: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայություններում։

Սոչիի քաղաքապետարանում հավելել են, որ հրդեհի հետեւանքով նաեւ տուժել է երեք մարդ, այդ թվում 16-ամյա դեռահաս: «Հրդեհը տեղի է ունեցել Ադլերի Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 մասնավոր տանը: Նախնական տվյալներով՝ պատահարի վայրից հոսպիտալացվել է երեք մարդ, այդ թվուոմ 16-ամյա դեռահասը:

Նրանց բոլորին ցույց է տրվել անհրաժեշտ բժշկական օգանություն»,- ասել են մամուլի ծառայությունում: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարրության (ԱԻՆ) Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչութայան մամուլի ծառայությունում ճշտել են, որ հրդեհի մասին հաղորդումն ստացվել է Մոսկվայի ժամանակով 05:40-ին: Հրդեհի վերացմանը մասնակցում է 62 մարդ, գործի է դրված 19 միավոր տեխնիկա, այդ թվում ԱԻՆ-ից՝ 32 մարդ, 9 միավոր տեխնիկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել