CNBC հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ դերասան և ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը իր սեփական տանկով լիմուզին է ոչնչացնում։ Տեսանյութը հասանելի է CNBC –ի YouTube ալիքում։

Տեսանյութը նկարահանվել է Make It ծրագրի համար։ Կադրերում Շվարցենեգերը ծրագրի հաղորդավարի հետ նստում է իրեն պատկանող 46-տոննայանոց M47 Patton II տանկը և հեշտությամբ ճխլում է ինը մետրանոց Lincoln TownCar լիմուզինը։

Դերասանը պատմել է, որ այս տանկերն արտադրվել են ԱՄՆ–ում 1950-ական թվականներին՝ Կորեական պատերազմում օգտագործելու համար (1950-1953), սակայն հետագայում շատ երկրներ են արտահանվել, այդ թվում՝ Ավստրիա։ Շվարցենեգերի խոսքերով՝ ավստրիական բանակում ծառայելու տարիներին նա հենց այսպիսի տանկի վրա է ծառայել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել