Հուլիսի 28-29-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝  Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 26-րդ փողոցում այրվել է 500 քմ խոտածածկ տարածք, Զեյթունի գերեզմանատանը` 500 քմ, Նոր Արեշ 6-րդ փողոցում՝ մոտ 3000 քմ, Նորագավիթ 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 500 քմ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1.5 հա, Այնթապ-Մասիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ մոտ 3000 քմ ցորենի արտ, Կոտայքի մարզի  Նոր Հաճնի կամրջի մոտակայքում՝ 2000 քմ, Արզնիի ձորում` 1500 քմ, Զորավան գյուղի գերեզմանատանը՝ 1000 քմ, Նուռնուս գյուղին հարակից սարում՝ 40 հա, Մայակովսկի գյուղում՝ մոտ 8000 քմ, Գետարգել գյուղի Սումգայիթ թաղամասի Ծաղկունքի փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում՝ 5000 քմ, Գյումրի քաղաքի Սևերսկի թաղամաս տանող ավտոճանապարհին՝ 150 հակ անասնակեր, Վայոց ձորի մարզի «Մեշա» կոչվող հանդամասում՝ 5500 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Րաֆֆու փողոցում՝ 400 քմ խոտածածկ տարածք, Մուղնի թաղամասի գազալցակայանի հարևանությամբ՝ մոտ 1 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ 10 ծիրանենի, Տավուշի մարզի Դովեղ գյուղի մոտակայքում՝ մոտ 6 հա, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Մաշտոցի փողոցի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Լոռու մարզի Հոբարձի գյուղի մոտակա արտում՝ մոտ 4000 քմ ցորենի հնձած արտ, Սյունիքի մարզի Շաքի գյուղում՝ մոտ 1000 հակ անասնակեր:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել