Մեծ ցավով իմացա, որ երեկ՝ երեկոյան 20:50-ի սահմաններում, ՊՆ զորամասերից մեկում հոսանքահարվել և գիտակցության չգալով մահացել է ժամկետային զինծառայող շարքային Արմեն Ռուստամի Ղուդաբաշյանը, ով ընդգրկված է եղել վերակարգում:
Շատ եմ ցավում ու ցավակցում եմ այս տղայի հարազատներին:
Հատկապես ցավալի է, որ մի քանի օրվա տարբերությամբ սա արդեն ոչ մարտական կորուստի երկրորդ դեպքն է: Երկու օր առաջ էլ համածառայակցի կողմից սպանվել էր Նոյեմբերյանի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող 1994 թվականին ծնված Լյուքս Ստեփանյանը, ում հարազատները որոշել են ի նշան բողոքի իրենց որդու դին դագաղի մեջ բերել ՀՀ կառավարության շենքի մոտ՝ բողոքի ցույցի շրջանակներում:
Սարսափելի է, երբ այդքան երիտասարդ տղաները զոհվում են, ու էլ ավելի սարսափելի է, երբ զոհվում են ոչ թշնամու գնդակից, այլ համածառայակցի կամ էլ դժբախտ պատահարի հետևանքով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/307723196028118
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել