Ճապոնացի գիտնականները պարզել են, որ անքնությունն ազատում է վատ հիշողություններից ու օգնում է հաղթահարել սթրեսը, հայտնում է Psychcentral.com-ը:

Հայտնի է, որ քունը անհրաժեշտ է ինֆորմացիան երկարաժամկետ հիշողություն տեղափոխվելու համար ու հետևաբար, կարևոր դեր է խաղում հիշողության ամրապնդման համար: Բայց իհարկե, մեր կյանքի ոչ բոլոր իրադարձություններն ենք ուզում հիշել:

Ճապոնացի գիտնականները հետաքրքիր փորձ են անցկացրել: Նրանք մասնակից կամավորներին ցույց են տվել ավտովթարների ու հանգիստ տեսարանի դրվագներով տեսահոլովակ, հետո փորձի մասնակիցներին բաժանել են երկու խմբի: Մի խմբին քնելու հնարավորություն են տվել, մյուսին` ստիպել արթուն մնալ:

Պարզվել է, որ առաջին խմբի մարդիկ ավելի լավ են հիշել ավտովթարների բոլոր մանրամասնությունները և երկար ժամանակ չեն կարողացել նստել ավտոմեքենայի ղեկին: Իսկ նրանք, ովքեր չէին քնել, երթևեկելուց ընդհանրապես չեն վախեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել