Armsport.am-ը գրում է.

Չեմպիոնների Միջազգային Գավաթ մրցաշարի շրջանակում Լոնդոնի «Արսենալն» այսօր իր երկրորդ հանդիպումը կանցկացնի` Սինգապուրում մրցելով ֆրանսիական ՊՍԺ-ի հետ:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:35-ին, իսկ «զինագործները» խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմով.

«Արսենալ». Լենո, Բելերին, Սոկրատիս, Մուստաֆի, Կոլաշինաչ, Գենդուզի, Էլնենի, Օզիլ, Մխիթարյան, Իվոբի, Օբամեյանգ:

Հիշեցնենք` ICC-ի առաջին խաղում «Արսենալը» 11-մետրանոցներով պարտվել է Մադրիդի «Աթլետիկոյին»:

Լոնդոնյան թիմի կազմում հետխաղյա 11-մետրանոցից վրիպել էր նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Նշենք` «զինագործները» ՊՍԺ-ի հետ խաղում դաշտ դուրս կգան նոր` 3-րդ մարզաշապիկով.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել