ՀՀ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի ավարտին մնացել է 1,5 տարի:
Երբ 2003 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ կառավարությունը իր N994-Ն որոշմամբ հաստատեց ՀՀ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, վերջինս դրանով իսկ աղքատության հաղթահարումն ընդունեց որպես երկրի զարգացման ռազմավարական նպատակ:
Ծրագիրը ներառում էր 2003-2015 թթ. ծրագրային ժամանակահատվածը, որն, ըստ էության, ՀՀ անկախության ձեոքբերումից հետո ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման առաջին երկարաժամկետ ռազմավարական ծրագիրն է:
Այսպես, ըստ ծրագրի՝ նախատեսվում է աղքատության մակարդակը 2015 թ. հասցնել 19.7 տոկոսի, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը` 4.1 տոկոսի` 2001 թ. համապատասխանաբար 50.3 տոկոս և 16 տոկոսի ցուցանիշների համեմատ:
Սակայն ի՞նչ է ստացվում, 2015 թվականին մնացել է ընդամենը 1,5 տարի, իսկ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈւՆՆ արձանագրում է, որ բնակչության ավելի քան ամեն երրորդը` 37%-ը, աղքատ է, նրանցից ամեն հինգերորդը` 20%-ը` շատ աղքատ, իսկ նրանց թվում 4-5%-ը` ծայրահեղ աղքատ:
Դիտարկելով միայն 2009-2011թթ.-ը՝ նկատում ենք, որ մոտ 300 հազար մարդ դարձել է աղքատ, աղքատների թվաքանակը 2011թ.-ին կազմել է մոտ 1.15 մլն. (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), մոտ 240 հազարը նույն ժամանակահատվածում դարձել են շատ աղքատ, որոնց թվաքանակը կազմել է 670 հազար: Ծայրահեղ աղքատները ՀՀ-ում հաշվում են մոտ 128 հազար:
ՀԱՄԵՄԱՏՈւԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Աղքատությունը Հարավային Կովկասի երկրներում
Հայաստան – 37%,
Վրաստան - 31%,
Ադրբեջան - 11%։