Հիվանդանոցի մասին հակասական բաներ եմ լսել. դրականը էն է, որ շատ հոգատար են հիվանդերի նկատմամբ, օրինակ լսել էի որ շրջաններից եկած դիալեզի հիվանդների համար հիվանդանոցի մոտ բնակարաններ են վարձել, աղքատներին ձեռք են մեկնում։ Ինքս էլ եմ մի շարք անգամ առնչվել այդ հոգատարությանը։ Առողջապահության նախարարը որպես կոռուպցիայի դեպք նշեց թե նույն մարդու վրա հինգ անգամ փող են դուրս գրել, մամուլն էլ, որպես պասիվ գրատախտակ, իր վրա ճպացրեց դա փորձ չանելով ստուգել, թե ինչպես է դա եղել։ Հիվանդանոցի բժիշկներից մեկը ասաց որ փաստի միայն կեսն են ասում, որ այո, մի թափառաշրջիկ֊անտուն(իր խոսքով բոմժ) հինգ անգամ տարբեր ձևերով բերվել է հիվանդանոց։
Հիվանդանոցի մասին բացասական էն եմ լսել, որ լավ բժիշկներ քիչ են, լինում են սխալ բուժումներ։ Եթե այդպես է, սա էլ հասկանալի, լավ բժիշկներից շատերը թանկաբազար են և թանկ հիվանդանոցներում հարուստներին են միայն բուժում։
Նայում եմ ուղիղ եթերով հիվանանդոցի դիմաց բուժաշխատողների և խնամառուների(պացիենտների) բողոքի ցույցը և էլի եմ համոզվում, որ Մինասյանը հոգատար պաշտոնյա է, օրինակ Վոժդի(զոհված ազատամարտիկ Մուշեղ Մխոյան, ով առնչվել է 1988֊ի շարժմանը, նրան կհիշեն) դուստրը հուզված, արցունքն աչքերին պատմում է , թե ոնց է իր ընտնիքի չորս անդամների նկատմամբ հոգատար եղել։
Այսպիսով, հարց է առաջանում, առողջապահության ոլորտում հենց Սերժ Սարգսյանի խնամու ղեկավարած հիմնարկը առաջինը ստուգելը ու տնօրենից ազատվելը կոռուպցիայի դեմ պայքա՞ր է, թե՞ վենդետա։
Արդեն, նկատում եմ, որ վենդետա է։
Կարծում էինք թե հասրակությունը հասել է էնտեղ որ որդին հոր արարքի համար պետք է պատասխանատվություն չկրի։ Պարզվում է դեռ այնտեղ ենք որ ասենք՝ խնամին խնամու արարքների համար պետք է պատասխանատվություն չկրի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/534168200/posts/10155648720118201/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել