Ադրբեջանի Զինված Ուժերը կազմված են Ադրբեջանի բանակից, հակաօդային պաշտպանությունից, ռազմա-օդային նավատորմից և ռազմա-ծովային նավատորմից։
Ադրբեջանը իր զինված ուժերը արդիականացնում և ընդարձակում է 2005-ից ի վեր, որը հնարավոր է դարձել նավթի վաճառքից ձեռք բերված շահույթների շնորհիվ։ 2007-ին Ադրբեջանի ռազմական բյուջեն հասնում էր $ 1,3 միլիարդի։ Ադրբեջանի զինված ուժերի ռազմական տեխնիկայի հիմնական մատակարարողներն են
Թուրքիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ուկրաինան, Բելառուսը, Իսրայելը և Ռուսաստանը։
Ադրբեջանի Զինված Ուժերի Գերագույն Հրամանատարն է երկրի նախագահ Իլհամ Ալիևը (2003 թ. հոկտեմբերից)։
Ադրբեջանի բանակ
Ադրբեջանի բանակը ունի 95.000 ակտիվ զինվոր, 575.000 պահեստային զինվոր և 1.314.955 պահեստի պահեստայիններ։ Ադրբեջանը ստորագրել է բազմաթիվ պայմանագիրներ մարզելու և հզորացնելու իր բանակը Թուրքիայի օգնությամբ։
Տանկեր
2007 թվականին, Ադրբեջանը ուներ 220 տանկ նրա բանակում։ Ըստ ադրբեջանական մեդիայի, բանակը ստացել է ավելորդ 62 տանկեր Ռուսաստանից 2009 թվականին ինչ որ փոխում է գումարը 282 տանկի։
Տ-72 – 120
62 Տ-72 ստացած 2009 թվականին Ռուսաստանից։
Տ-55 – 100
Զրահամեքենաներ
ԲՄՊ-1 – 114
ԲՄՊ-2 – 96
ԲՄՊ-3 – 4
ԲՄԴ-1 – 41
ԲՌՄ-1 – 23
ԲՏՌ-60 – 25
ԲՏՌ-70 – 28
ԲՏՌ-80 – 11
ՄԴ-ԼԲ – 196
Հրետանային համակարգեր
Դ-20 122 մմ հաուբից – 30
Դ-30 152 մմ հաուբից – 191
2Ա36 152 մմ – 20
2Ս1 122 մմ հաուբից – 14
ԲՄ-21 122 մմ «Գրադ» – 40
9Ա52 300 մմ «Սմերչ» – 18
ՄՏ-12 100 մմ – 72
Մ-46 130 մմ – 36
ՊՄ-38 130 մմ – 23
Թեթև հրազեն
ԱԿ-74
ԱԿՍ-74ՈՒ
ԱԿ-47
Տավոր
MP5
G3A3
RPG-7
Ռեմինգտոն 700
Դրագունով SVD
Ադրբեջանի բանակի զինվորական կոչումները
Շարքային (Əsgər)
Եֆրեյտոր (Baş Əsgər)
Կրտսեր սերժանտ (Kiçik Çavuş)
Սերժանտ (Çavuş)
Ավագ սերժանտ (Baş Çavuş)
Կրտսեր ղըզիր (Kiçik Gizir)
Ղըզիր (Gizir)
Ավագ ղըզիր (Baş Gizir)
Կրտսեր լեյտենանտ (Kiçik Leytenant)
Լեյտենանտ (Leytenant)
Ավագ լեյտենանտ (Baş Leytenant)
Կապիտան (Kapitan)
Մայոր (Mayor)
Փոխ-գնդապետ (Polkovnik-Leytenant)
Գնդապետ (Polkovnik)
Գենարալ-մայոր (General-Mayor)
Գեներալ լեյտենանտ (General-Leytenant)
Գեներալ-գնդապետ (General-Polkovnik)
Ադրբեջանի ռազմա-օդային նավատորմ
Ադրբեջանի ռազմա-օդային նավատորմը (AzAF) բաղկանում է 7.900 զինվորից։ Նավատորմը ունի 172 ինքնաթիռ և 60 ուղղաթիռ, որոնք գտնվում են 16 ռազմական կայաններում։
Ուղղաթիռների զորք
Մի-24 հարվածային ուղղաթիռ - 25
Մի-8 փոխադրիչ և հարվածային ուղղաթիռ - 13
Մի-6 փոխադրիչ ուղղաթիռ - 9
Մի-2 փոխադրիչ և հարվածային ուղղաթիռ - 7
Փոխադրիչ նավատորմ
Իլյուշին IL-76 - 3
ԱՆ-24 - 1
ԱՆ-12 - 1
Ռազմական ինքնաթիռներ
ՄիԳ-29 - 48 ըստ Ադրբեջանի կառավարության
Tu-16 - 10
Ադրբեջանի հակաօդային պաշտպանություն
Ադրբեջանի հակաօդային պաշտպանության բանակը ունի մոտավորապես 3.500 զինվոր։ Գաբալա ռադարային կայանը գլխավոր նախազգուշացումի կայանն է Ադրբեջանի հակաօդային պաշտպանության։ Գաբալան կարող է հայտնաբերել հրթիռների արձակումներ որոնք մինչև 6.000 կմ հեռու են։
Ադրբեջանի ռազմա-ծովային նավատորմ
Ադրբեջանի ռազմա-ծովային նավատորմը Կասպից ծովում։
2007թ. տվյալներով, Ադրբեջանի ռազմա-ծովային նավատորմի անձնակազմի թիվը 2500 էր (ակտիվ զինծառայողներ)։ Այն բաղկացած է Կասպիական Նավատորմից և Սահմանապահ Առափնյա Պահակազորից։ Նավատորմն ունի 7 պահականավ, 7 ականազերծիչ նավ, 6 դեսանտային նավ, 2 դեսանտային կատեր, 1 հատուկ նպատակի ռազմանավ և 1 հատուկ նպատակի կատեր։
Ադրբեջանի ռազմա-ծովային նավատորմի հրամանատարն է փոխծովակալ Շահին Սուլթանովը։
Ադրբեջանի ռազմա-ծովային զինվորական կոչումները
Նավաստի (Dənizçi)
Ավագ նավաստի (Baş Dənizçi)
Երրորդ կարգի ավագ (Üçüncü Starşina)
Երկրորդ կարգի ավագ (İkinci Starşina)
Առաջին կարգի ավագ (Birinci Starşina)
Կրտսեր միչման (Kiçik Miçman)
Միչման (Miçman)
Ավագ միչման (Baş Miçman)
Կրտսեր լեյտենանտ (Kiçik Leytenant)
Լեյտենանտ (Leytenant)
Ավագ լեյտենանտ (Baş Leytenant)
Նավապետ-լեյտենանտ (Kapitan-Leytenant)
Երրորդ կարգի նավապետ (Üçüncü Dərəcəli Kapitan)
Երկրորդ կարգի նավապետ (İkinci Dərəcəli Kapitan)
Առաջին կարգի նավապետ (Birinci Dərəcəli Kapitan)
Փոխ-ծովակալ (Kontr-Admiral)
Վիցե-ծովակալ (Vitse-Admiral)
Ծովակալ (Admiral)






