Մի պահ համարենք, թե Հայաստան պետությունն այս ձևի մեջ, այսինքն՝ ԻԲՐ ազատ, անկախ, ինքնիշխան, ԻԲՐ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, սակայն իրականում նրա և ոչ միայն նրա, այլ նաև Արևմուտքի հլու-հնազանդ կամակատար, այլևս գոյություն չունի... Ենթադրենք հայ ժողովուրդը մի պահ սթափվել ու հասկացել է, որ լինելիության այս կերպը կործանարար է իր համար և դրանից անհրաժեշտ է հրաժարվել: Լինելություն, երբ իրեն որպես ռազմավարական գործընկեր հայտարարածը ամեն վայրկյան պատրաստ է քեզ դավաճանել սեփական մանր-մունր, այն էլ թվացյալ ու ժամանակավոր շահի համար, մտածելով, որ հայերը, միևնույն է, այլ ելք չունեն, այսինքն, թե՝ куда они на хрен денятся մոլորամտությամբ: Մոլորամտություն, որը նրանց ուղեկիցն է եղել ողջ իրենց կարճ պատմության ընթացքում, մոլորամտություն, որի հետևանքով էր նաև, որ հայերս 1915-ին այդչափ անմեղ զոհեր տվեցինք, մոլորամտություն, որի արգասիքը եղավ հայկական տարածքների հանձնումը թուրքերին և Կովկասի թաթարներին և հայ-ռուսական համատեղ սահմանների Տրապիզոն-Վան գծի կորուստն ու այսօրվա վիճակում հայտնվելը և այլն, և այլն: Ահա այսօր ևս նույն իրողություններն են, և կարծես ոչինչ չի փոխվել: Ադրբեջանին ռազմական նորագույն տեխնիկայի տրամադրում, թուրքերի, Վրաստանի հետ սիլի-բիլիներ, իսկ մեզ՝ գույք պարտքի դիմաց պայմանով արդյունաբերական կարևոր ձեռնարկությունների սեփականեցում և պարապուրդի մատնում, գազի գնի թանկացում, տարաբնույթ անիմաստ ու չմտածված, հեռանկար չունեցող, դատարկ ու հիմար պայմանագրերի մեջ մեզ ներքաշելու պարտադրանք և այլն, և այլն: Սակայն խնդիրս մեղադրանքներ ներկայացնելը չէ, չնայած որ դրա ժամանակը կարծես վաղուց եկել է: Մեր անսահման համբերությունը շահագործել կարելի է, ոչինչ, մենք մեծ եղբայր ենք և ըստ սահմանման ներողամիտ ու մեծահոգի ենք նաև, սակայն մեզ էշի տեղ դնել չի կարելի: Ինչևէ… 
Հիմա դառնամ գրվածքիս սկզբին: Ենթադրենք հայ ժողովուրդը մի պահ սթափվել ու հասկացել է, որ լինելիության այս կերպը կործանարար է իր համար և մեկ այլ ուղի է ընտրել, ասենք, թրքերի հետ համատեղ պետության գաղափարը երկուստեք շահավետ է երևացել և իրականության է վերածվել: Անունը դնենք ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՌԱԿԻՐԻ: Այս պարագայում որտեղո՞վ է անցնելու մեր արդեն ոչ ռազմավարական գործընկեր ՌՈՒՍԱՍՏԱՆԻ հարավային սահմանը: Եթե նրան թվում է, թե այն անցնելու է Կովկասյան լեռներով, ապա մեր նախկին ռազմավարականը չարաչար սխալված է: Այդ սահմանը, լավագույն դեպքում, անցնելու է Դոնի Ռոստով- Վոլգոգրադ գծով… Ահա այս է, որ պիտի քաջ գիտակցի այսօր ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ խաղեր տվող Ռուսիան և իրեն պահի որպես այդպիսին… Հայաստանի հետ հավասարարժեք հարաբերությունների հաստատումն ու պահպանումը առաջին հերթին իր՝ Ռուսիո շահերից է բխում, և առևտուրն այստեղ անտեղի է: 
ՓԱՐԻՍԵՑԻՆԵՐ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՇԱՏ Է ՏԵՍԵԼ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել