Բելգիայում սկսել են սահմանափակել ջրի սպառումը, որոշ ձեռնարկություններ և պետական հաստատություններ կրճատել են աշխատանքային օրը արդեն երկու շաբաթ տիրող անոմալ տապի պատճառով։

Բրյուսելի արքայական օդերևութաբանական ինստիտուտը հուլիսի վերջին երկրում ամենատապ օրերն է կանխատեսել տարեկան կտրվածքով։ Երկրի որոշ շրջաններում ցերեկը ջերմաստիճանը հասել է +40-ի։

Ֆլանդրիայի իշխանությունները, որտեղ ապրում է երկրի բնակչության 60 տոկոսը, խորհուրդ են տվել տնտեսել ջուրը։ Սահմանափակվել է  ջրով տնամերձ տարածքների ոռոգումը և այն լողավազանում օգտագործելը։

Պետական հաստատություններն ու ձեռնարկությունները, հատկապես նրանք, որոնց անձնակազմը փողոցում է աշխատում, փոխում են աշխատանքային ժամերը, ոչ լրիվ աշխատանքային օր է սահմանվել կամ ժամը 11։30-15։00-ն ընկած ժամանակահատվածում՝ ընդմիջում։ Երկրի շատ գրասենյակներում, որտեղ օդափոխիչներչ չկան, աշխատանքային օրը կրճատվել է։ Այդպիսի վիճակում են Բելգիայի գրեթե բոլոր գրասենյակները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել