Պանրի պինդ տեսակների մեջ պարունակվող երեք կաթնային թթուներից մեկը նվազեցնում է սրտի նոպաների և կաթվածի հավանականությունը։ Այս մասին վկայում են ամերիկյան Clinical Nutrition ամսագրում հրապարակված նոր հետազոտության արդյունքները։

Պանիրը գրեթե այնքան սպիտակուց է պարունակում, որքան որ ճարպեր, որոնք օրգանիզմն օգտագործում է հյուսվածքների վերականգնման համար։ Պանրի մեջ շատ կալցիում, վիտամին D և B12 կա։ Պանրի մեջ նաև շատ օգտակար մանրէներ կան։ Այն բարենպաստ ազդեցություն է գործում աղիների միկրոֆլորայի վրա, ինչը նպաստում է նյութափոխանակության բարելավմանը։

Բացի այդ, գիտնականները հայտարարել են, որ պանրի օգտագործումը կարող է դանդաղեցնել օրգանիզմի ծերացման գործընթացը և երկարացնել կյանքի միջին տևողությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել