Իշխանությունների վարած «Օղակ-2» օպերացիան մոտենում է իր հանգուցալուծմանը: Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի բնակչության 45 %-ը աղքատ է. ոչ արժանահավատ ցուցանիշ, որը միանշանակ ավելի բարձր է, քան ներկայացվում է: Սկսվում է օմեգա գործողությունը, որից հետո Հայաստանից կարտագաղթեն ոչ թե քաղաքացիները, այլ հենց իշխանավորները, որովհետև ի սկզբանե սրան էր նպատակաուղղված այս ամբողջ քաղաքականությունը: Պայքարի ցանկությունը կարծես թե մարել է: Ժողովրդի ստվար զանգված հոգնել է պայքարելուց: Նոր առաջնո՞րդ է պետք, թե՞ ազգային ինքնագիտակցություն: Այնուամենայնիվ, վիճակը ավելի քան սողանքային է: Եթե ազգս՝ կուսակացական և անկուսակցական, բարեհաճի պայքարել, բայց այս անգամ ավելի ուժեղ, ավելի միասնական, ազգային ճակատով, ուրեմն օպերացիայից մենք դուրս կգանք հաղթանակով, իսկ եթե ոչ, ուրեմն կլինի այն, ինչին մենք արժանի էինք: Պետք չէ զուր տանջվել, պայքարել, սրտաճմլիկ գրառումներ անել: Ինձ համար կարևորը ոչ թե մարդկանց չարտագաղթելն է, այլ մեր երկրում մարդկանց բարեկեցությունն է: Հայաստանը գաղութ չէ և ոչ էլ համակենտրոնացման ճամբար, որ մարդիկ բռնի կերպով մնան, անհրաժե՛շտ են դրա համար պայմաններ ու նախապայմաններ, իսկ որ երկրիրը այսօր սովի մեջ է, դա ավելի քան ակնառու է: Այնուամնեայնիվ, ես ասում եմ. չեմ պայքարելու, որովհետև թիկունքում չեմ տեսնում մարդկանց զանգվածներ, չեմ պայքարելու, որովհետև չեմ տեսնում հավատ, արժանապատվություն: Սուգ չկա, բայց բոլորը սգավոր են: Այնուամենայնիվ, սուգը հավերժ է, եթե պայքար չկա, իսկ պայքարն անօգուտ է, եթե պայքարող չկա: Կլինեն պայքարողներ՝ կպայքարենք նորից, չէ՝ ուրեմն հասցրեք առնել ձեր չվերթի տոմսերը, քանի դեռ շատ չեն թանկացել: Հա, մի բան էլ, Ռուսաստանի վրա շատ հույս մի դրեք, խոպանչի ախպերներ. եթե պայքար չլինի, շուտով Ռուսաստանը գազից բացի մեր օդերն էլ կփակի:



