Էսօր Նախախորհրդարան կոչվող երևույթի թռուցիկը ձեռքս ընկավ, որը քաղաքում բաժանում են։ Որ նախախորհրդարանի մասը կարդացած չլինեի ու միանգամից անցնեի բուն բովանդակությանը, մի պահ հաստատ կմտածեի միջնադարյան Հայաստանի՝ ասենք Արծն քաղաքում եմ, սելջուկ Ալփասլանի կամ մոնղոլ Լենկ-Թեմուրի զորքերն էլ հարձակվել են մեր վրա...)
Հասկացանք, որ մեր երկրում խնդիրներ կան, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն, բայց «նորգաղութային կառավարման կեղեքիչ համակարգ», «ազգային-ազատագրական պայքար կամ շարժում», «վարչախմբի անցնցում հեռացում» արտահայտությունները, ժողովրդական լեզվով ասած, հեչ ձեր հագով չեն էլի...
Էդքան ճոխ բառապաշար ունեք՝ գնացեք լեզվի տեսչությունում աշխատեք, գլխներիս Իսրայել Օրի ու Հովսեփ Էմին մի խաղացեք, մանավանդ որ իրենք գոնե որոշակի աջակցություն ունեին ներքին շրջանակներում, իսկ դուք 100 հոգի մարդ չեք կարում հավաքեք, հավաքելու դեպքում էլ մտածում եք՝ էս անգամ ի՞նչ ասենք...)
Ընտրություններին էդ նախախորհրդարանի անդամներից ոչ մեկին չտեսա տեղամասերում, հիմա երբ ամեն ինչ վերջացել ա, գոռում են՝ իշխանությունը մերն ա, ու էդ 100 հոգին (լավ, շատ-շատ 200... Հա, լավ, ԿԸՀ-ՀՀԿ ցուցակներով ու ամենալավատեսական հաշվարկով 300) մի ողջունում են, մի ծափ են տալիս, ոնց որ ասենք հենց նոր դարձան ազգընտիր պատգամավոր… Էստեղ էլ մեջբերեմ ռուսական հայտնի ասացվածքը. «После боя кулаками не машут» կամ հայերեն ավելի պատկերավոր` Զատիկից հետո կարմիր ձվի մասին…
Հ.Գ. Եթե նույնիսկ ձեր նպատակներն արդար են, ապա իրագործման ձեր ընտրած ուղին փակուղի է տանում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/4849247757096?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել