Վիկինգների մարմնում միլիոնավոր մակաբույծներ էին ապրում

Ի՞նչ փաստեր գիտեն վիկինգների մասին ժամանակակից մարդիկ: Նրանք եղել են ռազմիկներ էին, հին սկանդինավյան ծովագնացներ: Այսքա՞նը: Սակայն մենք անգամ չենք հասկանում, որ ներկայիս սկանդինավների նախնիներ կենսակերպը չափազանց կոպիտ էր: Մենք ևս մեկ կարևոր դետալի մասին տեղյակ չենք. պարզվում է, որ վիկինգների մարմինները պատված են եղել մակաբույծներով:

Հաշվի առնելով, որ նրանք ապրում էին ընտանի անասունների կողքին, կարելի է եզրակացնել, որ վիկինգները դեռ մանկուց են մակաբույծներով պատված եղել: Իսկ ահա չափահասության տարիքում նրանց օրգանիզմներում արդեն այնպիսի «էակներ» կային, որոնց անգամ սարսափ ֆիլմերում չեք տեսնի:

Ապացույցնե՞ր եք ցանկանում: Հին սկանդինավներից մնացած արտաթորանքներում, որոնք թվագրվում են մոտավորապես  XI դարին, գիտնականները հայտնաբարել են մակաբույծ որդեր, որոնք մարդու կյանքն անտանելի էին դարձնում: Նրանք տառապում էին լուծով և այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք էին աճի հորմոնի պակասն ու ճանաչողական զարգացման կանգը: Միգուցե հենց դրանի՞ց էր, որ նրանք այդքան չար էին:

Միջնադարյան Լոնդոնի սարսափելի հոտը

Հիասթափեցնենք այն մարդկանց, ովքեր միշտ երազել են գտնվել միջնադարյան Լոնդոնում: Իրականում դժվար թե Ձեզ համար հաճելի լինի այս գեղեցիկ քաղաքը տեսնել չափազանց կեղտոտ վիճակում: Սակայն ավելի կսարսափեցներ Ձեզ տհաճ բույրը:

Միջնադարյան Լոնդոնի բոլոր փողոցները բառացիորեն պատված էին արտաթորանքով, նեխած մթերքով ու սատկած կենդանիների մնացորդներով: Որոշ վայրերում այս ամենի խառնուրդը առաջացնում էր այնպիսի սարսափելի հոտ, որի պատճառով քայլել անգամ հնարավոր չէր լինում:

Լոնդոնի կաշվի գործարաններն աշխատում էին առանց դադարի՝ բրիտանական մայրաքաղաքին ստիպելով առավել տհաճ հոտ ձեռք բերել:

Մարդկանց փտած ատամները փոխարինում էին մեռյալների ծնոտներով

1815 թ. հունիսի 18-ին երկու հզոր բանակներ՝ ֆրանսիայի ու յոթերորդ կոալիցիայի, բելգիական Վատերլո գյուղի մոտակայքում մարտի բռնվեցին: Կռվի ընթացքում զոհվեց ավելի քան 50 հազար զինվոր: Հետաքրքիրն այն է, որ այս մարտը մեծ ազդեցություն ունեցավ բժշկության ճյուղերից մեկի՝ ատամնաբուժության վրա:

Այդ ժամանակներում բրիտանացիները շատ էին վախենում փտած ատամներից: Հաշվի առնելով, որ պլոմբերն այն ժամանակ դեռ հայտնագործված չէին, ատամներն ուղղակի լվանալով մարդիկ չէին կարողանում բավարարվել, և սարսափելի ժպիտ ունենալը շատերի կյանքը դժոխքի էր վերածում: Կռվից հետո պարզ դարձավ, որ մարտի դաշտում երիտասարդ մարդկանց տասը հազարավոր դիերն են մնացել, որոնցից շատերի բերանում առողջ ատամներ կային:

Ատամնային պրոթեզները, որոնք պատրաստվում էին դիերի ծնոտներից, հանկարծակիորեն հասանելի դարձան շատերին: Տարիներ շարունակ մարդիկ կրում էին նրանց ատամները, ովքեր զոհվել էին Վատերլոյում: Միայն այն ժամանակ, երբ հայտնի բժիշկ Կլավդիուս Էշը ճենապակուց առաջին ատամնային պրոթեզները պատրաստեց՝ 1835-ին, այս սարսափելի երևույթի մասին մոռացան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել