ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է պաշտոնը ստանձնելու պահին գույքի և եկամուտների հայտարարագիր:
Սիսեռյան գրել է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ գործող օրենքի համաձայն՝ ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի համար գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր ներկայացնելու պահանջ սահմանող դրույթը ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի մեկին և պարտավորություն սահմանում մինչև 2019 թվականի մարտի 31-ը հայտարարագիր ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

«Հաշվի առնելով, որ քանի դեռ օրենքի այս դրույթը ուժի մեջ չի մտել, չեմ կարող օրենքով սահմանված կարգով հայտարարագիր ներկայացնել, միաժամանակ հավատարիմ մնալով հաշվետու և թափանցիկ կառավարման որդեգրված քաղաքականությանը, բացառելով հետագայում հնարավոր շահարկումները՝ ստորև ներկայացնում եմ պաշտոնը ստանձնելու պահին գույքիս և եկամուտներիս կազմը»,- ասված է գրառման մեջ։

Վարագ Սիսեռյանն ունի 3 բնակարան, որից  մեկը Լիբանանում, 2-ը՝ Երևանում, մեկ տուն Ագարակում, երկու ավտոտնակ: Բացի այդ, նա ունի ջերմոց, հողակտորներ, գոմ, երեք ավտոտնակ: Ընդհանուր առմամբ, փոխվարչապետի գրասենյակի ղեկավարն ունի 436 մլն 367,4 հազար դրամի գույք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել