Yerkir.am-ը գրում է.

Այսօր Պիքֆայայի Ս. Աստվածածին Վանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն ընդունել է Սիրիայի ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի ներկայացուցչի փոխանորդ Ա. Լահհամին:

Լահհամը Վեհափառին է ներկայացրել ՄԱԿ-ի ներկայացուցիչ Տի Միսթուրայի և իր կատարած վերջին աշխատանքները, ինչպես նաև Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները:

Նորին Սրբությունը կարևորությամբ շեշտել է սիրիական ճգնաժամին օր առաջ լուծում տալու հրամայականի, որպեսզի երկիրը կարողանա վերակառուցման ընթացքն սկսել:

Արամ Ա-ն այդ շրջանակներում ընդգծել է քրիստոնյա համայնքների, այդ թվում` հայ համայնքի կարևոր դերը երկրի վերակառուցման և քաղաքական գործընթացներին մասնակցելու կարևորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել