Երկու ամիս առաջ Ինդոնեզիայի Բաթամա քաղաքում, Էրնիլասարիի և Մուսթաֆա Անդիկների ընտանքը համալրվել է: Նրանք որդի են ունեցել: Հղիության ընթացքում բժիշկները չեն նկատել, որ պտղի հետ ինչ-որ բան այն չէ, իսկ մայրն էլ շատ լավ էր զգում իրեն: Նույնիսկ ուլտրաձայնային հետազոտության ընթացքում ոչինչ չպարզվեց: Տղան երկու դեմքով է ծնվել, իսկ ուղեղը մեկն է:

Տեխնիկապես տղան սիամական երկվորյակ է, սակայն իր եղբայրը միայն գլուղ ունի, ուրիշ ոչինչ: Հղիության ընթացքում ձվաբջիջը չի հասցրել ժամանակին առանձնանա, և երկվորյակներից մեկը մյուսին կուլ է տվել:

Հիմա երեխան տանն է: Նրան չի կարելի կրծքով կերակրել, այդ իսկ պատճառով նրան հատուկ սարքի միջոցով են կերակրում: Բժիշկները կարծում են, որ տղան դժվար երկար կարողանա ապրել: 

Ինդոնեզացի բժիշկները պնդում են, որ նրանք ոչինչ անել չեն կարող երեխայի կյանքը փրկելու համար: Երեխայի ծնողները շատ աղքատ ենմ որպեսզի տեղափոխեն արտասահման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել