Եթե բորբոսը հաճախ է հայտնվում ձեր տանը, դուք երևի թե տեղյակ եք առողջության համար նրա վնասակար ազդեցությունների մասին։

Մենք առաջարկում ենք մի չափազանց արդյունավետ միջոց, որը կօգնի լուծել այդ տհաճ խնդիրը։

Սփրեյը, որը մենք առաջարկում ենք պարունակում է ընդամենը 1 բաղադրիչ և դա թեյի ծառի յուղն է։ Այս եթերային յուղը ստանում են  «Melaleuca Alternifoli» տերևներից, բույս, որը համարվում է շատ տարածված Ավստրալիայում։

Ըստ պատմաբանների այս եթերային յուղի օգտակարությունը հայտնաբերվել է 1920 թվականից։ Այս յուղի հակասեպտիկ նյութերը 100 անգամ ավելի արդյունավետ են, քան կարբոլաթթուն։

Մեր օրերում, հետազոտությունները ցույց են տվել, որ այդ յուղը օգտակար է բազմաթիվ շնչառական հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են՝ անգինան, թոքախտը, ասթման, բրոնխիտը, հարբուխը։

Դրանից բացի շնորհիվ ուժեղ հակաբիոտիկ միջոցների, այս յուղը նաև բուժումը է մաշկը անգամ այրոցների ժամանակ։

Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում  անպայման դիմեք բժշկի: Հնարավոր է ձեզ մոտ շատ բարդացած հիվանդություն է , որի բուժման համար  անհրաժեշտ կլինի խիստ և երկարատև բուժում: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ նախապես խորհրդակցեք մասնագետի հետ:

Այսօր ձեզ կպատմենք, թե ինչպես վերացնեք բորբոսը հենց այս յուղի շնորհիվ։

Ձեզ հարկավոր է՝

  • Հեղուկացիր,
  • 2 թեյի գդալ թեյի ծառի յուղ,
  • 2 բաժակ ջուր։

Կիրառումը

Դուք պետք է խառնեք թեյի ծառի յուղը ջրի հետ և լցնեք այն հեղուկացիրի մեջ։ Այնուհետև ցանեք այն բոլոր բորբոսների վրա և թողեք, որ չորանա։

Այնուհետև չորացրեք սրբիչի օգնությամբ։ Արդյունքը ձեզ պարզապես կապշեցնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել