Panorama.am-ը գրում է.
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 3 զոհված զինծառայողների ընտանիքներին և երկու 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողի:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է 1000plus.am հիմնադրամից, ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արամ Սիրեկանի Խաչատրյանի, լեյտենանտ Գեղամ Կորյունի Զաքարյանի, ավագ լեյտենանտ Վահագն Ջոնիկի Էլոյանիընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում Արամ Սիրեկանի Խաչատրյանի ընտանիքին կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ, իսկ Գեղամ Կորյունի Զաքարյանի և Վահագն Ջոնիկի Էլոյանի ընտանիքներին 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 300 000 ՀՀ դրամ, ինպես նաև 2-րդ խմբի հաշմանդամ շարքային Նարեկ Արտակի Մարուքյանին և կրտսեր սերժանտ Գրիգոր Նորայրի Հովհաննիսյանին կփոխանցվի միանվագ 5-ական միլիոն դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 100 000 ՀՀ դրամ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ