Ապրիլի վերջն էր, հանդիպեցի մշակույթի նախարարին, և քանի որ գիտեի, որ էս չունեն, էն չունեն, տարվա համար նախատեսված գումարներն արդեն ծախսված են, խնդրեցի մի բան, որ հաստատ ունեին։

Իմ հիմնած «ՍԱՂՄՈՍԵՐԳՈՒ» հոգևոր երաժշտության արական երգչախումբը հյուրախաղերով պիտի մեկնի Գերմանիա։ Ոչ մի բանի կարիք չունենք, ամեն բան հոգում է հրավիրող կողմը։ Եւ քանի որ երգչախումբը ներկայումս չունի ֆինանսավորում ու չի կարող կենտրոնում վարձակալել որևէ փորձասենյակ, նախարարին խնդրեցի ՇԱԲԱԹԱԿԱՆ ՄԵԿ ԿԱՄ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԵՐԿՈՒ ԺԱՄՈՎ կամերային երաժշտության տանը տրամադրել այդ ժամերին փակ ու դատարկ փորձասենյակը կամ դահլիճը, և քանի որ փորձերը ցերեկն են, անգամ հոսանք չենք ծախսելու լուսավորության վրա... ընդամենը պիտի թույլ տան, որ մտնենք ներս ու երգենք...
Նախարարը սիրով լսեց, համարս գրանցեց, ասաց որ կանեն...

երկու շաբաթ անց, իմ հիշեցնելուց հետո զանգեց մի աղջիկ, ասաց նախարարի օգնականն է, և ուզում է հասկանալ ինչ խնդիր է։ Ներկայացրեցի։ Ասաց կզանգի ինձ...

անցավ ևս շաբաթ ու կես, էլի հիշեցրեցի, զանգեց մի ուրիշ աղջիկ՝ փոխնախարարի օգնական, ասաց ուզում է հասկանալ ինչ խնդիր է։ Ներկայացրեցի։ Ասաց՝ վա՜յ, նման խնդրով մյուս փոխնախարարն է զբաղվում, կփոխանցեմ իրենց՝ կզանգեն...

անցավ ևս շաբաթ ու կես, էլի հիշեցրեցի, զանգեց մյուս փոխնախարարի օգնականը, ասաց ուզում է հասկանալ ինչ խնդիր է։ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑԻ!!! ասաց կզեկուցեմ փոխնախարարին՝ կզանգի ձեզ...

անցավ ևս շաբաթ ու կես, էլի հիշեցրեցի, ասացին փոխնախարարը երկու անգամ զանգել է ձեզ՝ չեք պատասխանել (մեկ էլ չէ՝ երկու)...իհարկե ոչ մի բաց թողնված զանգ չեմ ունեցել !!! ասացի լավ, թող հիմա զանգի։ Ասացին՝ հետ կզանգենք։ Հետ զանգեցին, թե բա, գիտե՜ք, փոխնախարարն ասաց, որ պիտի դիմում գրած լինեիք, որ էդ դիմումին ընթացք տայինք...

գնացի դիմումը գրեցի...

երկու օր հետո գնացի հայց էլ լրացրեցի, որ նախարարն ընդունի։

երկու օր հետո զանգեցին, թե բա, գիտե՜ք, ոնց հասկանում ենք, ՁԵՐ ՀԱՐՑԸ ՀՐԱՏԱՊ Է, որ հիմա էս հայցը գրանցենք, մի 150 մարդ կա, որ պիտի մտնի նախարարի մոտ, Աստված գիտի Ձեր հերթը երբ կհասնի, իմաստ ունի՞ գրանցելը...

ասացի՝ վայ ոչի՜նչ, որ մինչև իմ հերթի հասնելը հարցս լուծված լինի՝ կգամ նախարարի հետ մի բաժակ սուրճ խմելու...

Ուզածս շաբաթական մի օր դատարկ, պարապ սենյակ էր՝ երկու ժամով...
Առաջ քաշածս հարցը՝ փոխնախարարի քարտուղարուհու մի հեռախոսազանգով լուծելիք...

կներեք, որ իմ երգածը շարական է, ոչ թե՝
ԾԼԻ, ԾԼԻ ԾԼԻԿՍ
ՄՇՏԱԴԱԼԱՐ **ԻԿՍ...
ու դուք էս տեսակի համար ժամանակ ու միջոց ու տեղ ունեք, ես ձեզ համար հին Հայաստանն եմ հիշեցնում՝ տխուր ու boring... 
դուք սուպեեեր, փախաաած, գժակաաաան բաներ եք փնտրում, բայց ախր ոչ էդ ծլիկն ա նոր, ոչ էլ էդ **իկն ա փախաաած, շատ սովորական ու հին ու օգտագործած սեռական օրգան ա, ընդամենը...

թե բա՝ երկրում իրավիճակ ա փոխվե՜լ, նոր Հայաստա՜ն...

ՆՅՈՒ ՎԱՍՅՈՒԿԻ !!!

P.S.
և եթե այս գրածիս պատճառով հարցս այդպես էլ չի լուծվի՝ ջհանդամը !!!

և եթե լուծվի էլ, շնորհակալ կլինեմ՝ անչաաաաափ ծանր այս խնդրանքը բավարարելու համար...

P.P.S.
էդ Գերմանիաներում որ երգում ենք, միայն մեր անունն ու պատիվը չի, Հայաստանն ենք ներկայացնում, կարող է ոչ ձեր պատկերացրած Նյու Հայաստանը, բայց այնուամենայնիվ՝ Հայաստանն է, 
ՀԻՆ, ՀՈԳԵՎՈՐ ԵՒ ԻՐԱԿԱՆ !!!

P.P.P.S.

ու չկարծեք, թե ադալժենի եք անում, 
ադալժենի անում է Alex Mirzoyan-ն ու LOFT-ը, որ ամիսներ է, ձրի ու մեծ պատրաստակամությամբ ընդառաջում են մեզ ու տարածք տրամադրում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել