Քիմ Քարդաշյանի սիրեցյալ, ռեփեր Քանյե Ուեսթը, որից հայազգի աստղը երեխա է սպասում, կասկածվում է համասեռամոլ լինելու մեջ. գրում է ամերիկյան մամուլը:
Բանն այն է, որ վերջերս ռեփերը մտերմիկ հարաբերությունների մեջ է դիզայներ Ռիկարդո Տիշիի հետ, բացի այդ` նա Քիմի հետ կարծես թե այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ: Քիմը միայնակ է ընտրել այն հիվանդանոցը, որտեղ պետք է ծննդաբերի, իսկ այդ ընթացքում Քանյեն Փարիզում էր և բնակվում էր Տիշիի տանը շատ մոտ:
Քանյեին Ռիկարդոյի հետ հարաբերություններ ունենալու մեջ ևս մեկ փաստ է առիթ տվել կասկածելու: Նրանք միաժամանակ են Փարիզից Նյու Յորք վերադարձել, և դիզայները բնակարան է գնել ռեփերի տան մոտակայքում:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/50607.htm
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել