Ժամանակը թանկ բան է, մանավանդ հիմա։ Մի ծախսեք ձեր ժամանակն ու ռեսուրսները ֆեյսբուքյան «սռաչերի» վրա, դրանով ավելի եք մեծացնում էդ «սռաչի» մասշտաբները։
Իհարկե, կան ակնհայտ մանիպուլյատորներ ու «աբիժնիկներ»՝ իրական կամ ֆեյք պրոֆիլներով, բայց կան նաև նորմալ ու սրտացավ մարդիկ՝ շատ ադեկվատ, կառուցողական ու օգտակար քննադատություններով, մտքերով ու խորհուրդներով։ Օգտվեք դրանցից։ Ոչ մեկ անսխալական չի, ոչ մեկ ձեզնից չի ակնկալում, որ ամեն ինչ իդեալական պիտի անեիք։ Բայց եթե կողքից արագ նկատում են ձեր սխալներն ու օբյեկտիվ ասում, դա ամենաարժեքավոր օգնությունն է։
Էդ տիպի մարդկանցից ոչ թե պետք է նեղանալ կամ նրանց քֆրտել՝ քննադատելու համար, այլ հրավիրել, հետները սուրճ խմել ու զրուցել։ Հավատացեք, դրանից ձեր աշխատանքը ավելի արդյունավետ կդառնա, երկիրն էլ միայն կշահի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.tunyan/posts/1188976731243275
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել