Armsport.am-ը գրում է.

Չեմպիոնների միջազգային գավաթ նախամրցաշրջանային մրցաշարի շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» 3;1 հաշվով հաղթել է  «Լիվերպուլին»:

Ամերիկյան Շառլոթ քաղաքում կայացած հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել դորտմունդյան ակումբի ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը: Սակայն 19-ամյա ֆուտբոլիստն ամերիկյան օրենքի պատճառով այդպես էլ չի ստացել մրցանակը:

Բանն այն է, որ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված մրցանակի հովանավորը գարեջրային ընկերություն է, իսկ ԱՄՆ-ում չի թույլատրվում 21 տարին չլրացած անձանց ալկոհոլ օգտագործել:

Արդյունքում, մրցանակը ստացել է «Լիվերպուլի» 27-ամյա պաշտպան Վիրջիլ վան Դեյկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել