Aysor.am-ը գրում է.

Ռուսական 102-րդ ռազմաբազայի կարգավիճակի լուրջ փոփոխություն չի լինի, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը.

«Չգիտեմ՝ պաշտպանության նախարարն ինչ է ասել,  բայց ռազմաբազայի կարգավիճակի լուրջ փոփոխություններ չեն լինելու: Համագործակցությունը կընդլայնվի և կկատարելագործվի», - ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին՝ քաղաքագետը նշեց, ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, իսկ դրա շուրջ բարձրացած աղմուկը հասարակական տրամադրությունների արդյունք է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել