Հարաբերություններ սկսելով արդեն իսկ ի սկզբանե զբաղված տղամարդու հետ` յուրաքանչյուր կին ինքն իրեն հարցնում է այդ միության հետագա ճակատագրի ու հետևանքների մասին: Եթե այնպես է ստացվել, որ սիրահարվել ես ամուսնացած տղամարդու, պարտադիր չէ, որ կարման փոխվի, սակայն ամեն ինչ կախված է այդ ընտանիքի զարգացման ու ձեր զգացողությունների մեջ ունեցած ձեր կոնկրետ դերից: Խոսենք այն մասին, թե ինչի է հանգեցնում անօրինական միությունը:
Ինչ անել, եթե գտել ես ճակատագրական ամուսնացած ամուսնու
Երբեմն պատահում է այնպես, որ ճակատագրով քեզ համար նախատեսված տղամարդն ազատ չի լինում: Որպես կանոն, դա պատահում է, որովհետև այլ կնոջ համար այդ զուգընկերը ճակատագրական է եղել: Այս մակդիրը չի կարելի հավասարեցնել «ճակատագրի տղամարդ» հասկացության հետ, քանի որ առաջին դեպքում ենթադրվում է միայն այն, որ ամուսինը կնոջ համար ինչ-որ արտաքին փոփոխությունների կատալիզատոր է հանդիսանում: Միևնույն ժամանակ՝ նա ճակատագրորեն այդ կնոջ հետ կապված չէ, քանի որ ճակատագիրն ի սկզբանե մտածել է, որ հոգեպես տվյալ տղամարդը կփոխի հենց այն կնոջը, ով ստիպված է գոհանալ սիրուհու դերով:
Կյանքի այսպիսի շրջադարձից ճակատագրական պատիժ հազիվ թե հետևի, եթե դուք նպատակադրված չքանդեք ուրիշի ընտանիքն ու ակտիվորեն չմտնեք ձեր զուգընկերոջ ու նրա կնոջ, իսկ, որ ավելի սարսափելի է, նրանց երեխաների հարաբերությունների մեջ: Սովորաբար ճակատագիրն ուղղում է իր սխալները: Այնպես որ, կամ ձեր սիրելիի ամուսնությունը, այնուամենայնիվ, կվերջանա, և նա կգա ձեզ մոտ, կամ դուք ամեն դեպքում կստանաք ձեզ հարկավոր իմաստուն փորձն ու կյանքի դասը, սակայն՝ սիրուհու կարգավիճակում: Երկրորդ դեպքում կինն ինքն ինչ-որ պահի հասկանում է, որ միությունը սպառել է իրեն ու հարաբերություններն ավարտելու որոշում է կայացնում:
Ամուսնացած տղամարդու հետ ճակատագրական կապի ավարտն այս դեպքում, ամենայն հավանականությամբ, բնական ու անցավ կլինի:
Այսպիսի պայմաններում կարելի է պայքարել ու պետք է պայքարել սեփական երջանկության համար, եթե դուք համոզվածությամբ կարող եք ինքներդ ձեզ ասել, որ վստահում եք ձեր զուգընկերոջը, հավատում եք նրան, որ փոխադարձաբար սիրում եք միմյանց: Եթե դուք գոնե մեկ րոպե մտածում եք, որ նա անտարբեր է տվյալ իրավիճակի հետ կապված ձեր մտահոգությունների նկատմամբ, կամ ընդհանրապես ինչ-որ պահի կարող է լքել ձեզ, հարաբերություններին պետք է անպայման վերջ տալ:
Ամուսնացած տղամարդու հետ ճակատագրական հարաբերությունները` որպես պատիժ:
Պատահում է և այնպես, որ քայքայիչը կապը, որում կինը հայտնվում է սիրուհու կարգավիճակում, արդեն ինքնին նախկին ճակատագրական մեղքերի համար պատիժ է դառնում:
Տվյալ իրավիճակում, իհարկե, այսպիսի կապի համար լրացուցիչ պատիժ արդեն չի լինի, սակայն տառապանքները, մտածմունքները և հոգեկան ալեկոծություններն այս կնոջից անպակաս կլինեն, և այս խաչը պետք է կրել արժանապատվորեն, եթե դուք իսկապես սիրում եք այդ մարդուն:
Արտաամուսնական այս կապից երեխա ունենալ, իհարկե, չարժե, և դժվար էլ դա ձեզ հաջողվի, քանի որ պատիժը կարող է ուղեկցվել վերարտադրողական ֆունկցիայի հետ կապված խնդիրներով կամ կապված լինել երեխայի առողջության հետ: Ձեր զուգընկերոջը ձեզ երեխաներով մի կապեք. Չէ՞ որ դուք արդեն իսկ վատ եք զգում ստեղծված իրավիճակի պատճառով, իսկ եթե տուժեն նաև արդեն իսկ ձեր երեխաները, միայն ավելի վատ կլինի: Եթե դուք ամուսնացած տղամարդու հետ կապ ունեք, հատուցումը կարող է փոխանցվել հաջորդ սերնդին, քանի որ դուք ձեր պարտքը չեք մարել:
Սովորաբար տվյալ ճակատագրական իրավիճակն ինքն իրեն է հանգուցալուծվում, երբ մարդը բավարար կերպով ու չափով վճարել է պարտքը, հնազանդվել է ճակատագրին ու հարմարվել իրավիճակին: Դուք կարող եք վերջ տալ այդ հարաբերություններին, բայց բացառված չէ, որ ձեր կյանքը կսկսի զարգանալ շրջանաձև, և դուք կրկին կվերադառնաք ապօրինի հարաբերոթյուններին, սակայն արդեն այլ զուգընկերոջ հետ:
Եթե պատահել է այդպես, նշանակում է, դուք չեք կարողացել ճիշտ դուրս գալ նախորդ հարաբերություններից, և այժմ պետք է փնտրել խնդրի լուծման այլ տարբերակ:
Հարաբերություններ ամուսնացած տղամարդու հետ: Ճակատագիրը` որպես փորձություն:
Երբեմն այս կապը հանդես է գալիս՝ որպես երկու զուգընկերների հոգևոր աճին ուղղված կենսական խոչընդոտ: Որպես կանոն, մարդու խնդիրը տվյալ իրավիճակում համարձակություն հավաքելն ու երկուստեք տառապանքներին վերջ տալն է, ինքն իր առաջ անկեղծ լինելն ու ճիշտ եզրակացություններ անելը: Այդպիսի իրավիճակում ճակատագրի օրենքի պատիժը վրա կհասնի ձեզ, եթե դուք ուզենաք խուսանավել ու ամեն դեպքում մնալ այդ զուգընկերոջ հետ` չփոխելով ինքներդ ձեզ: Այս պայմաններում երջանկություն հաստատ չի լինի:
Միությունը քանդելու տիպի ծայրահեղ մեթոդներն այստեղ անհրաժեշտ են, քանի որ վերջ չունեցող բացասական էմոցիաները միայն նոր բացասական աուրա կձևավորեն, որը կտեղափոխվի հաջորդ կյանք: Իսկ խնդրի գիտակցական հաղթահարումը, ընդհակառակը, ուժեղացնում է դրական աուրան ու ձեր ապագա երեխաներին պաշտպանում տոհմական էներգիայի ուժեղացման հաշվին:
Երբեմն լինում է և այնպես, որ ամուսնության մեջ գտնվող զուգընկերը ճակատագրի կողմից տրվում է կանացի ճակատագրական խնդրի լուծման համար, այսինքն` նրա կարգավիճակը կապ չունի: Այդ մարդն անհրաժեշտ է միայն կարճ ժամանակով, որպեսզի կինը կարողանա փոխվել ու աճել՝ որպես անհատականություն: Այդ իրավիճակում, օրինակ, կինը կարող է հղիանալ ու միայնակ մնալ:
Եթե դուք ամուսնացած տղամարդուց երեխա ունեք, կարման դրանից ավելի վատը չի դառնա, եթե չքանդեք ուրիշի ընտանիքը: Դա նաև չի նշանակում, որ դուք այդ կերպ պատժվում եք նախորդ մեղքերի համար: Պարզապես ճակատագիրը կանխորոշել էր, որ իրեն կինն այդ տղամարդու հաշվին պետք է իրացնի, որը արդեն հետո նշանակություն չի ունենա: Այդ պայմաններում կինը, որպես կանոն, չի մտահոգվում, որ ամեն ինչ այդպես վերջացավ. նա գիտակցում է, որ այդպես լավ ստացվեց, քանի որ ինքն ավելի իմաստուն դարձավ:
Ամուսնացած տղամարդու հետ ներդաշնակ կապն ու կարման:
Պատկերացրեք այսպիսի իրավիճակ, երբ կինը սիրուհի է ու բացարձակ երջանիկ: Սիրային եռանկյունին նրան զվարճացնում է, նա այդ միությունից օգուտ է քաղում և ոչ մի կերպ չի տառապում: Այդպիսի իրավիճակում, հնարավոր է, ինքը` զուգընկերուհին է հանդիսանում ճակատագրական փորձություն կամ պատիժ՝ օրինական կնոջ կամ հենց ամուսնու համար:
Այդ դեպքում հարաբերությունները կավարտվեն այն ժամանակ, երբ այն ընտանիքից ինչ-որ մեկը կատարի որոշակի ճիշտ ընտրություն: Հնարավոր է նաև այնպիսի իրավիճակ, որի ժամանակ ընդհանրապես որևէ կողմը չի տառապում: Եթե դուք համաձայն եք տվյալ պայմանների հետ, ապա ամուսնացած տղամարդու հետ հարաբերությունների ճակատագրական հետևանքներ ընդհանրապես չեն լինի, քանի որ ոչ ոք չի տառապում: Այս դեպքում շատ կարևոր է, որ չտառապեն նաև ընտանիքում կամ նրանից դուրս ծնված երեխաները:
Ինչո՞ւ չի կարելի հանդիպել ամուսնացած տղամարդու հետ: Կարման և հետևանքները:
Որոշ դեպքերում, ցավոք, վերևում նկարագրված իրավիճակներից և ոչ մեկն իրականության հետ կապ չի ունենում, և ուրիշի ամուսնու հետ շփումը կնոջ կրքի հասարակ բավարարումն է, ինչն իր համար միայն վատ է, քանի որ ապականում է իր կարման, մեծացնում հաջորդ կյանքերում մեծ ու ծանր պարտքերի հատուցման հավանականությունը:
Սիրուհին ապրում է պատրանքի մեջ, որ դա նրա ճակատագրական զուգընկերն է, սակայն սխալվում է և միայն քանդում ամուր ընտանեկան կապերը, ամուսնուն տանում ճակատագրով իր համար նախատեսված կնոջից: Ինչի՞ է հանգեցնում նմանօրինակ իրավիճակը:
Միայնակի կարմայի ամրապնդումը:
Տիրելով տղամարդուն, ով ճակատագրի կամքով իր համար չի նախատեսված, կինն իր տեսադաշտից բաց է թողնում հավանական ճակատագրական զուգընկերներին ու կյանքի ուղեկիցներին: Արդյունքում` նա կարող է միայնակ մնալ, երբ ամուսնացած տղամարդու հետ կապն ավարտվի:
Եթե տեղի է ունենում ամուսնացած տղամարդու հետ ճակատագրական հանդիպում, կանացի էության կարման կորցնում է առողջ էներգիայի մի մասը, քանի որ ողջ պոտենցիալն ուղղվում է զուգընկերոջ իրացմանը:
Պատմականորեն բնությունն այնպես է դասավորել, որ թույլ սեռի ճակատագրական նպատակն օգնելն է տղամարդուն՝ կատարելագործվել, կյանքում իր տեղը գտնել ու դրա հաշվին ինքն իրեն որպես կին գտնել:
Սակայն ուրիշի զուգընկերը չի կարող հավասարազոր էներգափոխանակման օբյեկտ դառնալ: Արդյունքում՝ իր իսկական նշանակությունն այս կյանքում կինը չի կարողանում իրացնել, քանի որ սպառվել է նրա ողջ էներգիան ինֆորմացիոն և հոգևոր մակարդակներում: Իսկ ինչպես պրակտիկան է ցույց տալիս, իր էներգիան կինը տալիս է ոչ միայն սիրեկանին, այլև նրա ողջ ընտանիքին ու, ընդհակառակը, այնտեղից եկող ողջ բացասականը իր հետ իր տուն է տանում:
Հարաբերությունների ավարտից հետո ամբողջ 7 տարի պահպանվում է զուգընկերների մենթալ կապը: Այդ պատճառով էլ կինը դեռևս երկար տարիներ մնում է առանց էներգիայի ու տառապում է:
Ուրիշի ճակատագրի խլում:
Ուրիշի տղամարդու հետ սեքսուալ կապը մեծացնում է նրա կնոջ էներգետիկ վիբրացիաների մեջ մտնելու ու նրա կարման փոխառնելու հավանականությունը: Կարելի է նաև պատահաբար փոխառնել զուգընկերոջ կարման:
Էներգետիկ թաղանթների դեֆորմացիան:
Ողջ նեգատիվը, որ սիրուհին կարող է ստանալ տղամարդու զոքանչից, մորից, երեխաներից և, բնականաբար, կնոջից, կարող է այդ կնոջ համար երաշխավորել աուրայում խափանումներ: Էլ չենք խոսում անեծքի կամ այլ բաների մասին, որոնք ամուսնացած տղամարդու հետ կապի համար ամենավտանգավոր պատիժներն են:
Կանայք, որոնք նաև 2-3 երեխաների մայր են, այլ կանանց հասցեին այնքան նեգատիվ են ունենում, որ կարող են անգամ անիծել ողջ ընտանիքն ու ցեղը, և այդ ժամանակ արդեն կփչանա նաև հաջորդ սերունդների կարման: Այս իրավիճակը կարելի է ուղղել միայն սիրուհու մեղա գալով և ճակատագրական պարտքի` ողջ կյանքում հատուցմամբ:
Չակրաների հետ կապված խնդիրներ:
Քանի որ մարդու ներսի էներգետիկ համակարգը սերտորեն կապված է նրա արտաքին աուրայի հետ, շատ պայծառատեսներ սիրուհիների ախտորոշման ընթացքում նկատում են արևային հյուսակի շրջանում առողջ կենսական հոսքերի արգելափակում: Դա ազդում է արդեն ոչ միայն՝ հնարավորությունների, նաև՝ ընտանիք ստեղծելու կնոջ ունակությունների վրա:
Ապագա երեխայի կարմայի փոփոխությունը:
Զարմանալի է, բայց եթե կինը նախորդ ամուսնական զուգընկերոջ հետ չի կտրում ամուր ճակատագրական կապերը, նա այդ ինֆորմացիան փոխանցում է նաև այդ կապից 2-10 տարի հետո այլ տղամարդուց ծնված երեխային:
Իհարկե, դրա համար երկար ժամանակ պետք է սիրուհի լինել ու ամուր կապված տվյալ տղամարդուն, բայց ամեն դեպքում այդ հնարավորությունը երբեք չի կարելի բացառել: Երեխան, որն այլ տղամարդկանց, այլ ոչ սեփական հոր հետ էներգետիկ կապ ունի, ունի շատ թույլ ցեղական և անձնական կարմա, նրա ճակատագիրը որոշված չէ:
Սերունդներին սեփական ճակատագրի փոխանցում:
Երբ տեղի է ունենում շփում ամուսնացած տղամարդու հետ, իսկական կնոջ կարման վատանում է: Սակայն, եթե նա հասցրել է գտնել իրեն իսկապես հարմար զուգընկեր և նույնիսկ չի գիտակցել իր սխալը, ոչ մի դաս այդ տխուր փորձից չի քաղել, ապա ումից էլ որ հետո ծնվի երեխան, նրան բաժին կհասնի մոր անհաջող անձնական կյանքի մի մասը: Առաջին հերթին՝ դա դուստրերին է վերաբերում:
Հիվանդություններ:
Եթե ամուսնացած տղամարդը կնոջը շեղում է իրական ճակատագրական նպատակի իրագործումից, կնոջ էներգետիկան թուլանում է, իսկ դա հանգեցնում է իմունիտետի խանգարմանը: Արդյունքում՝ օրգանիզմն ընկալունակ է դառնում հիվանդությունների նկատմամբ, բացի այդ, կնոջ մոտ թուլանում է ինտուիցիան:
Ավելին, կարմայում ուրիշի ամուսնու հետ հարաբերություններ ունենալով պայմանավորված պարտքերի առկայությունը հանգեցնում է ոչ միայն սիրուհու առողջության կորստին: Այսպես, խաբված կանանց մարմնում մեծանում է մաստոպատիայի ռիսկը, իսկ տղամարդու մոտ լցվում է 2 չակրան, ինչը բերում է ադենոմայի զարգացման: Երբ մարդը խանգարում է իսկապես 2 իրար սիրող սրտերի միավորմանը ու խաբում ուրիշներին, նրա մոտ մեծանում է նեյրոդերմիտի հավանականությունը:
Արժե նշել, որ, եթե կանայք գիտեն միմյանց մասին, սեքսի ժամանակ նրանք իրենց զուգընկերուհու մեջ ավելի շատ ագրեսիա ու կործանարար էներգիա են ներդնում: Դա միզասեռական հիվանդությունների է հանգեցնում՝ ինչպես տղամարդու մոտ` որպես այդ նեգատիվը փոխանցողի, այնպես էլ կանանց` որպես հասցեատերեր:
Բումերանգների վերադարձը:
Երբեմն կարման կարող է այն կերպ աշխատել, որ ընտանիքից հեռացած տղամարդը կրկին սկսի դավաճանել, այս անգամ՝ արդեն նոր զուգընկերոջը: Դա սեփական սխալների համար ճակատագրական պարտքը վերադարձնելու դասական սցենար է, երբ սիրուհին նույն ապրումներն է ստիպված լինում ունենալ, որոնք ունեցել է իր տղամարդու նախկին կինն իր պատճառով:
Ինչպես մաքրել կարման: Հանել գլխից ամուսնացածների հետ կապ ունենալու հավանականությունը:
Ոչ պիտանի հարաբերությունների բեռից ազատվելու առաջին փուլը գիտակցումն է: Սկզբի համար անհրաժեշտ է հասկանալ, որ դա իսկապես ձեզ համար հարմար զուգընկեր չէ: Ընդհանուր առմամբ դա հասկանալը բարդ չէ: Եթե կինը դադարել է վայելել կյանքը, շատ է հիվանդանում, քայքայվում է խանդից, չի զգում տղամարդու օգնությունն ու աջակցությունը, նշանակում է՝ այդ զգացմունքը դժվար է սեր անվանել:
Երբ ընդհանուր հետաքրքրություններ չկան, առկա է միայն լարվածություն և վախ, չկա ֆինանսական պաշտպանվածություն կամ հոգևոր մտերմություն, պետք է լրջորեն մտածել այն մասին, թե ինչ է ի վերջո այդ միությունը ձեզ տալիս:
Երբ արդեն վստահ եք, որ հարաբերությունները ոչ մի օգուտ չեն տալիս, պետք է հասկանալ, որ դրանք պահպանելու դեպքում դուք սեր չեք ցուցաբերում ինքներդ ձեր ու ձեր երեխաների նկատմամբ: Դուք խցկվում եք ուրիշի տարածք ու դրա համար տառապանքների, հիվանդությունների ու խնդիրների տարբեր տեսակներով պատասխան եք տալու ճակատագրի առջև: Ապա ձեր կյանքը պետք է մաքրեք այդ մարդու արտաքին ներկայությունից: Փոխեք ձեր հեռախոսահամարը, բնակության վայրը, դեն նետեք բոլոր հիշողությունները նկարների ու նվերների տեսքով: Անցյալի հաճելի պահերը հիշել պետք չէ, ավելի լավ է այլ տղամարդու հետ երջանիկ ապագայի պլաններ կազմեք:
Որպեսզի կարման վերականգնվի, ամուսնացած տղամարդը պետք է վերադառնա իր ընտանիք: Այդ պատճառով էլ շատ կարևոր է մտովի ներողություն խնդրել նրա օրինական կնոջից ու երեխաներից: Եթե նա գիտի դավաճանության մասին, պետք է նրան անձամբ դիմել: Կարելի է եկեղեցի գնալ, աղոթել ու մեղանչել:
Եթե դուք ամուսնացած տղամարդու հանդեպ անկեղծ ու ուժեղ սեր եք տածում, կարման չի փոխվի ու չի տուժի: Այս իրավիճակում զգացմունքները փոխադարձ են, ու անգամ տառապանքներն ինքնակատարելագործման համար պարարտ հող են հանդիսանում: Այլ հանգամանքներում իմաստ ունի ողջամտություն ցուցաբերել:
Մեզնից յուրաքանչյուրը կարմայի դասերը կոնկրետ մարդկանց հետ պետք է անցնի: Այնպես որ, ճակատագիրն անպայման ամեն ինչ իր տեղը կդնի՝ իր նախատեսածի համապատասխան: