Առաջին պատկերը, որը տեսնում եք լուսանկարում, կպատմի ձեր բնավորության մասին:

Կնոջ ստվերապատկեր: Հարաբերություններում զգացմունքային եք, դժվարությամբ եք թաքցնում զգացմունքները: Կա՛մ ամեն բան նկատելի է ձեր դեմքին, կա՛մ ասում եք այն, ինչ մտածում եք: Բոլորը գիտեն ձեր ուրախության և տխրության մասին: Այդ վարքագիծը երբեմն զարմացնում է մարդկանց, ովքեր գնահատում են ձեր ազնվությունն ու ուղիղությունը: Զուգընկերոջից ևս անկեղծություն և ազնվություն եք պահանջում:

Ծառեր և լեռներ: Ռեալիստ եք, գիտեք, որ աշխարհում հրաշքներ չկան: Հարաբերություններում առաջնորդվում եք ոչ միայն զգացմունքներով, այլև տրամաբանությամբ: Կարծում եք, որ հարկավոր է վստահել զուգընկերոջը, բայց ժամանակ առ ժամանակ՝ նաև ստուգել: Դժվար է ձեզ ռոմանտիկ համարել, բայց բարդ իրավիճակներում պատրաստ եք օգնության ձեռք մեկնել: Նվիրված եք ընտանիքին, այն ձեզ համար առաջնահերթություն է: Միշտ ձգտում եք վեր հանել տարաձայնությունների պատճառը, այն բարձրաձայնում եք զուգընկերոջ մոտ:

Նավակ, որի մեջ կին է նստած: Ընտրությունը վկայում է այն մասին, որ ինքնավստահ եք, ուժեղ: Հեշտությամբ կարողանում եք ստանալ այն, ինչ ցանկանում եք: Ցանկանում եք ամուր հիմք ունենալ, կարողանում եք մոտիվացնել ձեզ՝ նպատակներին հասնելու համար: Կարելի է հույս դնել ձեզ վրա, քանի որ միշտ պատրաստ եք օգնության հասնել: Բայց հարկավոր չէ նեղացնել ձեզ: Դեռ հայտնի չէ՝ կկարողանա՞ք ներել, թե՞ ոչ, բայց ներելու դեպքում էլ չեք կարող մոռանալ կատարվածի մասին:

Թռչուններ: Ստեղծագործական մարդ եք, վառ երևակայություն ունեք: Սիրում եք ազատություն, ցանկանում եք նոր հորիզոններ բացահայտել և ճանաչել: Զարգացած ինտուիցիա ունեք, զգացմունքային եք, սիրում եք կյանքը: Ամենաանհույս իրավիճակներում կենսախնդությունն ու լավատեսությունը ձեզ հաջողություն են բերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել